ԵԽԽՎ-ն նոր նախագահ ունի

Լուրեր

19.05.2026 | 11:20
Դիմում ենք Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ու դիտորդներին. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը
19.05.2026 | 11:11
Տեղ ենք հասել, ժողովուրդ․ Փաշինյանը դիմեց արցախցիներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 10:54
24 մասնակից՝ 11 երկրից․ մեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը
19.05.2026 | 10:42
ԱԱ-2026․ Բրազիլի հավաքականի հայտացուցակն ու Նեյմարի վերադարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 10:35
Թրամփը հայտարարել է, որ հետաձգում է մայիսի 19-ին Իրանի վրա նախատեսված հարվածները
19.05.2026 | 10:34
Մեկնարկել է Արարատ Միրզոյան-Կեստուտիս Բուդրիս առանձնազրույցը
19.05.2026 | 10:23
Փաշինյանի քարոզարշավը Սպիտակում. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 10:11
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 19-ի դրությամբ
19.05.2026 | 09:50
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.05.2026 | 09:37
Երևանի շուրջ 15 հասցեներում խուզարկություններ են իրականացվում․ ՆԳՆ
19.05.2026 | 09:28
Առաջին անգամ Հայաստանից միլիոնավոր դոլարների հասնող հայրենական արտադրության զենք է արտահանվել․ ԲՏԱ նախարար
18.05.2026 | 23:42
«Անկախ դիտորդ»-ը պահանջում է ազատ արձակել Արթուր Օսիպյանին և պարզաբանում տալ նրա ձերբակալության հիմքերի վերաբերյալ
18.05.2026 | 23:31
Փաշինյանի հետ վիճաբանած Արթուր Օսիպյանը ՁՊՎ է տեղափոխվել, քրեական վարույթ կա
18.05.2026 | 23:30
Սլովակիան ռուսական գազը կփոխարինի ադրբեջանականով
Բոլորը

Հոլանդացի սենատոր Թինի Քոքսը դարձել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նոր նախագահ։ Այս մասին հայտնի է դարձել երկուշաբթի՝ հունվարի 24-ին Ստրասբուրգում ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի առաջին նիստի քվեարկության արդյունքներով, գրում է Korrespondent-ը։

Համագումարի 164 անդամ քվեարկել է Քոքսի օգտին։ Այս ընտրություններում նրա միակ մրցակիցը՝ ԵԽԽՎ-ում ուկրաինական պատվիրակության ղեկավար, «Ժողովրդի ծառա» կուսակցությունից Գերագույն ռադայի պատգամավոր Մարիա Մեզենցևան, ստացել է 80 ձայն։

Թինի Քոքսը Նիդերլանդների սոցիալիստական կուսակցության անդամ է, ԵԽԽՎ-ում Միացյալ եվրոպական ձախերի խմբի ղեկավարը: Նա հաջորդել է բելգիացի սենատոր Հենդրիկ Դամսին։ ԵԽԽՎ ղեկավարն ընտրվում է երկու տարի ժամկետով Վեհաժողովի ներկայացուցիչներից՝ մեկ այլ ժամկետով վերընտրվելու իրավունքով։

Նշենք, որ այսօր ավելի վաղ Ուկրաինան վիճարկել էր ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության լիազորությունները։ Այս առաջարկին աջակցել են Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Վրաստանը և Լեհաստանը։

Տաթև Ֆռանգյան