Ամասիայի ՔՊ-ականները չեն նահանջում․ նրանք պահանջում են չեղյալ համարել ընտրությունների արդյունքները

Լուրեր

29.07.2026 | 15:10
Խուդաթյանը՝ ռուսական գազն իրանականով փոխարինելու մասին // ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ ԼՈՒՐԵՐ
29.07.2026 | 14:59
Հանկարծամահություն չէր․ Աջափնյակում մահացած տղամարդու դեպքով սպանության վարույթ է նախաձեռնվել
29.07.2026 | 14:51
Իրանը դիտարկել է Ուկրաինայում նավահանգստի հարվածելու տարբերակը՝ ի պատասխան Կասպից ծովում իրանական նավի վրա հարձակման․ NYT
29.07.2026 | 14:41
Դանիել Իոաննիսյանը Ավետ Կոնջորյանի դեմ հաղորդում է ներկայացրել Դատախազություն
29.07.2026 | 14:27
Զելենսկին հայտնել է Ռյազանի և Պերմի նավթավերամշակման գործարաններին հարվածների մասին
29.07.2026 | 14:18
Հայտնի է՝ որքան գումար է առաջարկել «Ռեալը» Ռոդրիի տրանսֆերի համար
29.07.2026 | 14:07
Հորդանանն իրանական 5 հրթիռ է որսացել, մինչ Թեհրանը հայտնել է ԱՄՆ բազային հարվածելու մասին
29.07.2026 | 14:06
Մարտունիում բացվել է ավագ սերնդի ժամանցի և զբաղվածության «Գտնված երազ» ակումբը
29.07.2026 | 13:58
Վարդավառի ջրոցին «ագրեսիա» էր որակել. ռուս բլոգերի նկատմամբ վարույթ է նախաձեռնվել
29.07.2026 | 13:50
Wildberries-ը սկսել է պահեստային տարածքներ փնտրել Ղազախստանում՝ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների ֆոնին
29.07.2026 | 13:42
Խաբիբ Նուրմագոմեդովը և Քոնոր Մաքգրեգորը հրավիրվել են Ռոնալդուի հարսանիքին
29.07.2026 | 13:34
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
29.07.2026 | 13:27
Միջադեպի մասին մամուլից եմ տեղեկացել. Ղալումյանը՝ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքի մասին
29.07.2026 | 13:19
Մարկ Կուկուրելյան ԱԱ-2026-ին նվիրված դաջվածք է արել. ԼՈՒՍԱՆԿԱՐ
29.07.2026 | 13:11
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը բարձրացրել է «դրականի»
Բոլորը

Թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողովը կրկին մերժել է Ամասիայի ՏԻՄ ընտրություններին մասնակցած ու վեց մանդատից հրաժարված ՔՊ-ականների բողոքը։

Ինչպես Factor.am-ի հետ զրույցում պարզաբանեց թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Արթուր Խաչատրյանը, ՔՊ-ականները փաստաբանի միջոցով դիմում են ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ բողոքարկելով դեկտեմբերի 5-ին Ամասիա խոշորացված համայնքում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները։

Թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողովն էլ, քննելով նրանց բողոքը, մերժել է։

Ըստ Արթուր Խաչատրյանի՝ դիմումատուները պնդել են, որ Ամասիայի ավագանու կազմը լիարժեք ձևավորված չէ, քանի որ ձայների 2/3-ը տոկոսը չի ապահովվել և 9 մանդատով իրավունք չկար տեղական իշխանություն ձևավորելու։

Մինչդեռ, Արթուր Խաչատրյանի պարզաբանմամբ իրենք 15 մանդատ են հանձնել, ձևավորվել է ավագանի, և եթե անգամ ՔՊ-ականները իրենց մանդատները չեն վերցրել, միևնույնն է՝ բաշխված 9 մանդատը բավարար էր ավագանու լիարժեք կազմ ձևավորելու համար։ Ըստ նրա՝ մանդատների թիվը ավելի է 50 պլյուս մեկ տոկոսից , հետևաբար՝ Ամասիայի ավագանին լիարժեք քվորում ունի։

Ամասիայի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորած Մերգել Ղարիբյանն էլ հայտնեց, որ իրենք դիմել էին վարչական դատարան՝ պնդումով, որ ձայների 2/3-ը չի ապահովվել, պահանջել էին նոր ընտրություններ։ Դատարանը սպասում էր ընտրատարածքային հանձաժողովի որոշմանը․ ըստ Մերգել Ղարիբյանի, ամենայն հավանականությամբ, վաղը կնշանակվի նիստի օր։

Հիշեցնենք, որ Ամասիայի ՏԻՄ ընտրություններին մասնակցեց երեք քաղաքական ուժ՝ ՀՀԿ-ն, որը ստացավ երեք մանդատ, «Արփի Ամասիա» նորաստեղծ դաշինքը, որը ստացավ վեց մանդատ և որի թեկնածուն՝ 71-ամյա Ջեմմա Հարությունյանն ընտրվեց համայնքապետ։

Իսկ ՔՊ-ն, որի ձայների քանակով առաջատար էր ու ստացել էր վեց մանդատ, ոչ միայն հրաժարվեց մանդատներից, այլ ավագանու 32 թեկնածուները ինքնաբացարկի դիմումներ ներկայացրեցին՝ պահանջելով նոր ընտրություններ։

ՔՊ-ականները գտնում էին, որ ամենաշատ ձայները իրենք են ստացել, հետևաբար՝ համայնքապետի պաշտոնը պիտի լիներ ՔՊ-ինը։

Արմիկ Մովսիսյան