Բուրկինա Ֆասոյի նախագահը ձերբակալվել է ապստամբների կողմից

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

Բուրկինա Ֆասոյի նախագահ Ռոկե Մարկ Քրիստիան Կաբորեին զինվորականները ձերբակալել են և պահում են զինվորական բազաներից մեկում։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով անվտանգության ծառայություններում երկու աղբյուրների և մեկ դիվանագետի։

Ենթադրվում է, որ Կաբորին ձերբակալել են մայրաքաղաք Ուագադուգուի իր նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգությունից հետո։

RFI-ի հաղորդմամբ՝ Բուրկինա Ֆասոն այժմ անորոշության մեջ է։ Ապստամբները հանդես են եկել վեց կետից բաղկացած պահանջներով, այդ թվում՝ ռազմական հրամանատարության ամբողջական փոփոխության։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բուրկինա Ֆասոյի նախագահի ընտանիքը լքել է երկիրը ռազմական ապստամբության մասին լուրերի ֆոնին։ Ինքը՝ Կաբորեն, գտնվում էր ժանդարմերիայի ուժերի պաշտպանության տակ։

Բուրկինա Ֆասոյի իշխանությունները հունվարի 11-ին հայտարարեցին, որ ձերբակալել են մի խումբ զինվորականների, որոնք կասկածվում են երկրում իշխանության զավթման փորձի մեջ: Խումբը ղեկավարում են երիտասարդ սպաները։ Անցած մի քանի ամիսների ընթացքում նախագահ Կաբորեն մի շարք լուրջ վերադասավորումներ է կատարել երկրի զինված ուժերի հրամանատարության կազմում:

Տաթև Ֆռանգյան