Հանրային գործիչները, հատկապես կանայք, թիրախավորվում են․ պատգամավորը դիմեց ՄԻՊ թեկնածուին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Մենք պետք է հասնենք նրան, որ մարդը իրեն պաշտպանված զգա Հայաստանում: Ազգային ժողովում ՄԻՊ-ի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Նա տեղեկացրեց, որ երեկ է վերադարձել Գեղարքունիքի մարզի` առաջնագծում տեղակայված բնակավայրերից և նշեց, որ մարդիկ ունեն կենսական իրավունքների պաշտպանության խնդիր:

«Մարդիկ ունեն ապրելու, կյանքի իրավունքի խնդիր, մարդիկ ունեն իրենց ունեցվածքը պահելու խնդիր, որովհետև թշնամին Կութ համայնքում 80 գլխից ավելի անասուն հափշտակել է ու չեն կարողանում պաշտպանել իրենց իրավունքները Հայաստանում, չեմ խոսում, որ մինչ օրս փոխհատուցում չի տրվել», – հայտարարեց պատգամավորը:

Նա նշեց, թե թշնամին շարունակում է մարդկանց կյանքի իրավունքի սպառնալիքներ կիրառել. ընդդիմադիր պատգամավորին ահազանգել են` շատ հաճախ ազդեցիկ լույսերով գիշերվա ժամերին թիրախավորվում են քաղաքացինեի տները` զուտ հոգեբանական ճնշում գործադրելու համար:

«Քաղաքացին միայնակ է մնացել սահմանամերձ բնակավայրում, իսկ քաղաքացին պետք է զգա, որ, երբ ԱԺ-ում խոսում են մարդու իրավունքների պաշտպանությունից, ինքը պաշտպանված է: Այստեղ անընդհատ խոսել, որ ամեն ինչ արվում է կամ ամեն ինչ շատ լավ է, եկեք իրականության աչքերին նայենք ուղիղ` ամեն ինչ այդքան լավ չէ, որովհետև մենք Հայաստանի առաջնագծում արժանապատիվ կյանքի խնդիր ունենք», – ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:

Պատգամավորի խոսքով՝ սահմանամերձ բնակավայրերում նաև կապի խափանում է արձանագրվել. հատուկ տեխնիկա է տեղադրված ու խլացուցիչներով անջատվում է հեռախոսակապը, ինտերնետը. սա խնդիր է, որին պետք է հրատապ ուշադրություն դարձվի:

Թագուհի Թովմասյանը հայտարարեց նաև, որ դիալեզով հիվանդները, չունենալով տրանսպորտի միջոցներ, ստիպված են լինում անձնական միջոցներով հասնել հնարավոր մոտակա բնակավայր` Մարտունի ու հոգալ առողջության իրավունքը:

Պատգամավորն ընդգծեց, որ հանրային գործիչները, հատկապես կանայք, թիրախավորվում են, և դիմելով ՄԻՊ-ին՝ կարևորեց ատելության մթնոլորտի դեմն առնելու և հասարակության առողջացման համար գործիքակազմերի կիրառումը:

Պատգամավորն անդրադարձավ նաև լրատվամիջոցների նկատմամբ վերաբերմունքին. «Լրագրողի իշխանությունը խնդիրներ է ստեղծում լրագրողների համար կամ լրագրողի իշխանությունը թիրախավորում է լրագրողներին»:

Մանրամասները՝ տեսանյութում: