Իրանը վերականգնել է ՄԱԿ-ում ձայնի իրավունքը՝ փակելով պարտքը

Լուրեր

30.03.2026 | 13:40
Քրեական վարույթ է նախաձեռնվել՝ եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի առթիվ
30.03.2026 | 13:35
Սիները և Սաբալենկան՝ Մայամիի մրցաշարի հաղթողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2026 | 13:24
Իտալիայում թանգարանից գողացել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի նկարները
30.03.2026 | 13:16
Բյուրեղավանի «Արև» մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է
30.03.2026 | 13:07
Թրամփը հայտարարել է, որ դեմ չէ Ռուսաստանից Կուբա նավթի մատակարարումներին
30.03.2026 | 12:59
«Սանդերլենդը» Ֆինն Գերագուսյանին շնորհավորել է Հայաստանի հավաքականում նորամուտի առթիվ․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
30.03.2026 | 12:50
Երեք օրում բացահայտվել է 232 հանցագործություն, գրանցվել է 32 ավտովթար. ՆԳՆ ոստիկանություն
30.03.2026 | 12:39
Մեկնարկել է շախմատի Հավակնորդների մրցաշարը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2026 | 12:28
Պակիստանը հայտարարել է, որ «առաջիկա օրերին» կարող է հյուրընկալել ԱՄՆ-Իրան բանակցությունները
30.03.2026 | 12:19
⁠Իրանը հաստատել է ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատարի մահը
30.03.2026 | 12:10
Փաշինյանը՝ ՔՊ-ի վարչապետի թեկնածու // Հայաստանում տեղումները կշարունակվեն․ ԼՈՒՐԵՐ
30.03.2026 | 12:01
ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ Իրանի ծանր ջրի գործարանը «վնասվել» է Իսրայելի հարվածից․ այն այլևս չի գործում
30.03.2026 | 11:53
Իրանը հայտնել է Բնական պաշարների կազմակերպության անվտանգության ստորաբաժանման ղեկավարի զոհվելու մասին
30.03.2026 | 11:48
Ջորջիո Պուլասն Արման Ծառուկյանին վճարել է պարտված գրազը՝ 10 հազար դոլար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2026 | 11:40
Բացվել է Հովհաննես Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի անվանատախտակը
Բոլորը

Իրանը վերականգնել է ձայնի իրավունքը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում՝ վճարելով Կորեայում սառեցված իրանական ակտիվներից կազմակերպության դիմաց իր պարտքը, հայտնել է Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թահթ-Ռավանչին:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը ՝ որպես ՄԱԿ-ի ակտիվ անդամ, մշտապես հավատարիմ է եղել իր անդամավճարների ժամանակին վճարմանը և այժմ դա ապացուցել է գործնականում: Ցավոք, արդեն երկրորդ տարին անընդմեջ ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ միակողմանի, դաժան պատժամիջոցների պատճառով բախվում ենք վճարման խնդրի հետ»,- հայտարարել է մշտական ներկայացուցիչը, որի խոսքը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Նրա խոսքով՝ ձայնի իրավունքը կվերականգնվի երկուշաբթի օրվանից։

Իր հերթին Հարավային Կորեայի ԱԳՆ-ն հաստատել է, որ 18 մլն դոլարի չափով Իրանի անդամավճարի վճարումը իրականացվել է Կորեայում իրանական սառեցված հաշիվներից: Նշվում է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ձայնի իրավունքը կվերականգնվի ֆինանսական գործողության ավարտից հետո:

Ավելի վաղ Իրանը հերթական անգամ զրկվել էր ձայնի իրավունքից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում՝ կազմակերպության հանդեպ ունեցած պարտքի պատճառով: Ձայնի իրավունք ստանալու համար Իրանին պահանջվում էր 18,4 մլն դոլար։