Հույն և հայ ժողովուրդները ազգակից քաղաքակրթությունների երկու եղբայրներ են. ՀՀ դեսպանի ուղերձը

Լուրեր

16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
Բոլորը

Հայաստանի և Հունաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյսակի առիթով հունվարի 21-ին Հունաստանի ամենատարբեր քաղաքների նշանավոր կառույցները լուսավորվել են հայկական եռագույնով. հույն և հայ ժողովուրդները ազգակից քաղաքակրթությունների երկու եղբայրներ են, որոնք կարող են ամուր կանգնել, երբ միշտ միասին են գործում. այս մասին ասել է Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հունարենով հղած իր ուղերձում՝ Հայաստանի և Հունաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ:

«Այսօր լրանում է Հայաստանի և Հունաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակը։ Հունաստանն այն հազվագյուտ երկրներից է և հույներն այն եզակի ժողովուրդներից են, որոնց հետ մեր հարաբերությունները և բարեկամությունը ունեն հազարամյակների պատմություն»,-նշել է դեսպան ուղերձում:

Նա ընդգծել է, որ հույն և հայ ժողովուրդները կիսում են ընդհանուր արժեքներ, սկզբունքներ, ընդհանուր սպառնալիքներ ու ակնկալիքներ և արյունակցական կապեր։ Դրանք ավելին են, քան որևէ տեսակի շահադիտական կապերը։

«Մեր եղբայրությունը անցել է ժամանակի և պատմության բոլոր փորձությունները, ըստ այդմ դառնալով ավելի ամուր։ Հույն և հայ ժողովուրդները ազգակից քաղաքակրթությունների երկու եղբայրներ են, որոնք կարող են ամուր կանգնել, երբ միշտ միասին են գործում»,-ասել է Մկրտչյանը:

Դեսպանը շեշտել է, որ միանշանակ երկու երկրների հարաբերությունների 30 ամյակը նշում ենք քաղաքական ամենաբարձր մակարդակի սերտ կապերով։ Մյուս կողմից, նրա խոսքով, երկու երկրները բոլոր միջոցներով էլ ավելի են խորացնելու տնտեսական և առևտրային կապերը, որի համար կա պարարտ հող։

«Մշակութային դիվանագիտությունը հզորագույն գործիք է՝ թե հույների և թե հայերիս համար, և չնայած, որ կարծում ենք, թե բավարար ճանաչում ենք միմյանց, սակայն միշտ կա ավելին իմանալու և ավելի փոխհարաբերվելու տեղ։ Մշակույթով միմյանց ճանաչելու և սիրելու հնարավորություններն անսպառ են։ Ռազմական բարձր մակարդակի հարաբերությունները էլ ավելի են խորանում, ինչն ուրախալի, բայց նաև կարորագույն հանգամանք է»,-նշել է դեսպանը:

Իսկ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված միջոցառումներն առջևում են և դրանց մասին տարվա ընթացքում դեսպանությունը կտեղեկացնի:

Հունվարի 21-ին այս առթիվ Հունաստանի հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք ամենատարբեր քաղաքների նշանավոր կառույցները լուսավորվել են հայկական եռագույնով։ Դեսպան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել բոլոր քաղաքների խորհուրդներին, որոնք ընդառաջել են դեսպանության խնդրանքը:

Նա նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Հունաստան այն քաղաքական գործիչներին, հունահայ համայնքի այն ներկայացուցիչներին, ովքեր 30 տարիների ընթացքում ունեցել են իրենց անուրանալի ներդրումը հայ-հունական առանձնաշնորհյալ հարաբերությունների կառուցման և կայացման համար։