Թուրքերն առանց կմկմալու Ցեղասպանություն բառն ասացին․ պարզվեց՝ նրանց խնդիրը ԼՂ-ն չէր, այլ գենոցիդի ճանաչումը․ Դավիթ Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 11:48
Անհետ կորածների որոնման համար միջազգային հանձնաժողովը նոր ֆինանսական աջակցություն կտրամադրի ՀՀ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:44
2 կոմիտեների անվանումները կփոխվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:39
Մեծամորի հնավայրում հայտնաբերվել են ոսկյա ականջօղեր, Օկտավիանոս Օգոստոսի դրամ և բրոնզե դաշույն․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 11:33
Դատախազն առաջարկել է ազատել Սիփանիկի վարչական ղեկավարին և լուծել նրա հետ կնքված հողի վարձակալության պայմանագիրը
27.10.2026 | 11:24
Թուրքիայում ձերբակալվել է հիջաբի արգելքի դեմ բողոքելու համար Բաքվի կողմից անցանկալի անձ հայտարարված գործիչը
27.10.2026 | 11:15
Պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն հյուրընկալել
27.10.2026 | 11:09
Վաչե Քալաշյանը կամ պիտի պաշտոնանկ արվեր կամ հրաժարական տար. Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:03
1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված արարողություն ԱԺ բակում. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 11:01
Ապօրինի ձկնաբուծության կասկածանքով ձերբակալվել են Սիփանիկի վարչական ղեկավարն ու նրա որդին․ պետությանը պատճառվել է ավելի քան 17 մլն դրամի վնաս
27.10.2026 | 10:54
Անվտանգության աշխատակիցները Էդգար Ղազարյանին հեռացրին ամբիոնի մոտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 10:53
Հայտնի են «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքները
27.10.2026 | 10:50
ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի և Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 10:44
«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի դաստիարակը մեղադրվում է անչափահաս սանին ծեծի ենթարկելու մեջ
27.10.2026 | 10:35
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 27-ի դրությամբ
27.10.2026 | 10:31
Արարատ Միրզոյանն ու Նիդերլանդների արտգործնախարարը առանձնազրույց են ունեցել Երևանում
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը արտակարգ և լիազոր դեսպան, արևելագետ Դավիթ Հովհաննիսյանն է

-Պարո՛ն Հովհաննիսյան, 1993 թվականից փակ է Հայաստանի և Թուրքիայի ցամաքային սահմանը։ Ըստ ՀՀ ԱԳՆ կայքի՝ Թուրքիան մի շարք նախապայմաններ է առաջ քաշել՝ ԼՂ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքների վերադարձ Ադրբեջանին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարում։ Ինչո՞ւ է Թուրքիան այսօր գնում կարգավորման պրոցեսի, նրանք հրաժարվե՞լ են կոշտ դիրքերից։

-Նախապայմանները, անշուշտ, կային, դեր էին կատարում, բայց ԱԳՆ-ի հայտարարությունում չկա մի բան, որը հայտնի է և թուրքական կողմն է արտահոսք ապահովել։ Դա այն է, թե իրենք պատրաստ էին դիվանագիատական հարաբերությունների հաստատման մասին արձանագրություն ստորագրել, դա հաստատված էր և տեքստը փոխանակված էր՝ արտգործնախարարները երկու շաբաթ անց պետք է հանդիպեին ու ստորագրեին, սակայն, ցավոք, արձանագրության փոխանակման երեկոյան հայկական կողմից այնպիսի հայտարարություն արվեց հեռուստատեսությամբ, որ թուրքական կողմը համարեց՝ այդ պայմաններում հասարակությունը չի հասկանա նման քայլ։

-Ի՞նչ հայտարարություն էր արել հայկական կողմը հեռուստատեսությամբ՝ ըստ թուրքական արտահոսքի։

-Ցեղասպանության ճանաչման հետ կապված, այսինքն՝ պնդում, նախապայման․․․ և թուրքական կողմը հաջորդ օրն ասաց, որ այս պայմաններում գործընթաց չի լինի, բնականաբար։ Մանրամասների մեջ չեմ մտնի, ես ասում եմ այնքանը, ինչքան թուրքական կողմից է արտահոսել։ Դրանից հետո կար այդ խնդիրը, որ թուրքական կողմը որոշակի նախապայմաններ էր առաջ քաշում, ինչը քիչ, բայց, այնուամենայնիվ, արտացոլվեց Ցյուրիխի արձանագրություններում՝ կապված պատմաբանների հանձնաժողովի հետ։ Ինչևէ, չհաստատվեցին այդ հարաբերությունները։

-Գանք այն հարցին՝ ինչի՞ համար է հիմա Թուրքիան կարգավորման գործընթացի մեջ մտնում։

-Նախ՝ ես վստահ չեմ, եթե դատենք նախորդ պատմություններից, ապա նախկինում էլ կար շատ կտրուկ մերժում։ Նախապայմանը նախկինում մի քանի անգամ է եղել, հիմնականում Լեռնային Ղարաբաղի հետ կապված է եղել, այլ դեպքերում իրենք հայտարարել են, որ պատրաստ են, Ցյուրիխյան արձանագրություններն այլ դեպքում չէին ստորագրի։ Ինչո՞ւ հիմա, բավականին անորոշ վիճակում է գտնվում Թուրքիան, և վերջին պատերազմի արդյունքները հնարավորություն են տալիս Թուրքիային՝ առանց վարկանիշային կորուստների կամ Ադրբեջանից առանց լրացուցիչ ճնշումներ զգալու բարձրացնել այս հարցը։ Երկու հիմնական նպատակ կա․ առաջինը ռազմավարական նպատակ է՝ միջանցքը, անցումն է, որը շատ վաղուց եղել է հիմնական նպատակներից մեկը։ Էրդողանի ժամանակ թուրքական աշխարհն ընդգծված նպատակ է, երկրորդ նպատակը՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ հարաբերությունների կարգավորումն է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան