Ադրբեջանից առաջ ենք, Վրաստանից՝ հետ․ ինչպե՞ս բարձրացնել բուհերի միջազգային վարկանիշը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 19:15
Առուշ Առուշանյանը Գորիսի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն է
10.09.2026 | 19:00
Լևոն Քոչարյանի հայրը կալանավորված է, թող ինքը գլխավորի փողոցային պայքարը․ գուցե կպատմի՝ ոնց է հարստացել․ Արփի Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 18:49
Հայաստանը կմիանա ահաբեկչության կանխարգելման մասին ԵԽ կոնվենցիան փոփոխող արձանագրությանը
10.09.2026 | 18:39
Իրանը ժամանակավոր դադարեցրել է էներգակիրներ փոխադրող օտարերկրյա նավերի բեռնափոխադրման վճարը
10.09.2026 | 18:28
ՊՊԾ-ն հողերի օտարման գործընթացներում խախտումներ և չարաշահումներ է արձանագրել․ որքան վնաս է տրվել պետությանը
10.09.2026 | 18:23
COP17-ի համար նոր ենթակայան է կառուցվում, գործողը՝ վերազինվում
10.09.2026 | 18:11
Բայրամովը ԵՄ ներկայացուցչի հետ Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացն է քննարկել
10.09.2026 | 18:01
ՀՀ-ն առնվազն 3 արբանյակ կգործարկի // Գագիկ Խաչատրյանին նորից պատգարակով էին դատարան տարել․ ԼՈՒՐԵՐ
10.09.2026 | 17:45
ՆԱՏՕ-ի դաշնակիցները խափանել են Արկտիկայում Ռուսաստանի դիվերսիոն ծրագիրը. Reuters
10.09.2026 | 17:34
Հայաստանի ու Լեհաստանի ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման նախագիծը կուղարկվի ՍԴ
10.09.2026 | 17:25
Ռուբինյանը և Լեհաստանի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են միջխորհրդարանական կապերի ակտիվացման ու խորացման հեռանկարները
10.09.2026 | 17:16
Ալժիրը խզել է դիվանագիտական ​​հարաբերություններն ԱՄԷ-ի հետ
10.09.2026 | 17:01
1.45 մլրդ դրամ՝ Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի հիմնանորոգման համար
10.09.2026 | 16:48
Հայաստանը մտադիր է գործարկել առնվազն 3 արբանյակ․ Փաշինյանի ելույթը Փարիզում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 16:39
Չքանդված շինությունները ունեն սեփականության իրավունք, բանակցում ենք. Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունվարի 24-ը կրթության միջազգային օրն է։ 2018-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը բանաձև է ընդունել, որն այդ օրը հռչակել է՝ ի նշանավորումն համաշխարհային խաղաղության և կայուն զարգացման ապահովման գործում կրթության դերի։ Այդ առիթով Factor TV-ն անդրադառնում է հայաստանյան բուհերում կրթության որակին, այդ կառույցների մրցունակությանը, մասնավորապես՝ դրանց միջազգային վարկանիշներին։

Փորձագետների, գործընկերների, գործատուների գնահատական, բուհերի միջազգայնացում, գիտական հոդվածների հրապարակում․ սրանք այն գործոններից են, որոնք հաշվի են առնվում բուհերի միջազգային վարկանշային աղյուսակներում ներառվելու համար։

QS World University Ranking-ն ամեն տարի հրապարակվող վարկանշային երեք խոշոր աղյուսակներից է։ Այս տարվա տվյալներով՝ հայկական բուհերից աղյուսակում ներառված է միայն Երևանի պետական համալսարանը․ այն զբաղեցնում է 801-1000-րդ հորիզոնականը։ Ըստ աղյուսակի՝ հարևան Ադրբեջանը զիջում է դիրքերը Հայաստանին․ Բաքվի պետական համալսարանը, օրինակ, 1001-1200-րդ տեղում է, փոխարենը մեզանից առաջ է Վրաստանը․ Թբիլիսիի պետական համալսարանը 571-580-րդ տեղում է։

Ինչ վերաբերում է հարևան Թուրքիային, ապա, օրինակ, Koç University-ն (Քոչի համալսարան) զբաղեցնում է աղյուսակի 511-520-րդ հորիզոնականը։

ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը նշում է՝ Մայր բուհը կարող է բարելավել դիրքերը՝ արտասահմանից ուսանողների և դասախոսների ներգրավվածությունը, տպագրվող գիտական հոդվածների քանակը ավելացնելու շնորհիվ։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանին զարմացրել է այն հանգամանքը, որ որոշ բուհերի ղեկավարներ բացարձակ հետաքրքրված չեն միջազգայնացմամբ, մինչդեռ, նրա համոզմամբ, դա պետք է բուհերի առաջնահերթություններից մեկը լիներ։

QS վերլուծական ընկերությունը ներկայացնում է նաև Եվրոպայի և Միջին Ասիայի զարգացող երկրների լավագույն համալսարանների վարկանիշը։ 2021 թվականի տվյալներով՝ այս աղյուսակում հայտնվել է 5 հայկական բուհ՝ Հայ-ռուսական պետական համալսարանը՝ զբաղեցնելով 128-րդ տեղը, Երևանի պետական համալսարանը՝ 173-րդ տեղը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ 241-250-րդ տեղը, Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանը՝ 251-300-րդ տեղը, Հայաստանի Ամերիկյան համալսարանը՝ 301-350-րդ տեղը։

Երևանի պետական բժշկական համալսարանի գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը համարում է, որ իրենց բուհին հաջողվում է լուծել, օրինակ, արտասահմանցի ուսանողների ներգրավվածության խնդիրը։

Ֆիզիկոս Արեգ Դանագուլյանը պատմում է ամերիկյան փորձի մասին՝ նշելով այն հիմնական առավելությունները, որոնց շնորհիվ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը, որտեղ ինքը պրոֆեսոր է, պարբերաբար հայտնվում է միջազգային վարկանշային աղյուսակների առաջին հորիզոնականներում։

«Շատ կարևոր է, որ դասախոսական կազմը զբաղվի գիտական աշխատանքով, որ գիտնականներին հրավիրեն համալսարաններ՝ դասավանդելու: Այդպիսով, ուսանողները կամա թե ակամա առնչվում են գիտական աշխատանքների հետ»,- ասում է պրոֆեսորը։

Արեգ Դանագուլյանը նկատում է՝ առկա է հսկայական տարբերություն ամերիկյան գիտակրթական մոդելի և մեր՝ հետխորհրդային մոդելի միջև։ Նրա խոսքով՝ հայաստանյան բուհերում հարկավոր է ակտիվացնել միջդիսցիպլինար ծրագրերը։

Փոխնախարարի համոզմամբ՝ մեր բուհերը շարժունակության տեսանկյունից բավական ակտիվ չեն, սակայն հույս ունի, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը կլուծի նաև այդ խնդիրը։

Ի դեպ, մեկ այլ՝ միջազգային հեղինակավոր վարկանշային աղյուսակի՝ Շանհայի «Academic»-ի 2021-2022 ուսումնական տարվա տվյալներով՝ թոփ 2000 համալսարանների թվում Հայաստանից ընդգրկված է միայն Երևանի Ֆիզիկայի ինստիտուտը․ այն զբաղեցնում է 755-րդ տեղը։ Համեմատության համար նշենք, որ Ադրբեջանի ֆիզիկայի ինստիտուտն այս աղյուսակում 1276-րդ տեղում է։ Հարևան Վրաստանից աղյուսակում հայտնվել է Թբիլիսիի պետական համալսարանը՝ զբաղեցնելով 852-րդ տեղը, իսկ Թուրքիայից՝ Միջին Արևելքի տեխնիկական համալսարանը՝ 573-րդ տեղը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան