ՀՀ դատախազությունում կուսումնասիրվեն Ն. Փաշինյանի վերաբերյալ 2010 թ. կայացված դատական ակտերը

Լուրեր

15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:44
Շախմատի Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 10-րդն է վարկանիշով
15.09.2026 | 20:30
«Էդ տեսակի հետ ինչ խոսես»․ Առուշանյանի ճանապարհը դեպի Փաշինյանի «Համերաշխություն». ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:21
Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր
15.09.2026 | 20:13
ԵԼ. Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «Սպարտա Պրահա» հանդիպման մրցավարները
15.09.2026 | 20:00
Փաշինյա՛ն, ասա՛, որն է այլընտրանքը․ ՌԴ-ի անկատար անվտանգային համակարգից հրաժարվելով՝ ՀՀ-ն մնում է վակուումի մեջ․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:51
«Չենք մոռանա մեր դեմ կատարված վայրագությունները»․ Ալիևը ՀՀ-ին մեղադրել է «հանցագործությունների» մեջ
15.09.2026 | 19:41
«ԿԲ-ն ավելի ուժգին և ոչ բնականոն կարձագանքի, եթե ՌԴ-ն գազի գինը բարձրացնի». ԿԲ նախագահ
15.09.2026 | 19:30
TRIPP-ի մեծ նախագիծը սպասում է ՍԴ-ի փոքրիկ «Այո»-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:21
Դատավոր Սամվել  Թադևոսյանը կրկին հրաժարականի դիմում է ներկայացրել. ԲԴԽ-ն դադարեցրել է նրա լիազորությունները
15.09.2026 | 19:14
Զախարովան հայտարարել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հանրաքվեի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել
Բոլորը

Օրեր առաջ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը հրապարակել էր «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը` 2008թ –ի նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունների վերաբերյալ։ Դատարանն արձանագրել էր, որ խախտվել են Փաշինյանի` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված խաղաղ հավաքների ազատության, խոսքի ազատության, ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքները։ Փաշինյանն իր հայցադիմումում դրամական փոխհատուցման պահանջ չէր ներկայացրել ՀՀ-ին:

Factor.am-ն այս առիթով մեկնաբանություն  խնդրեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանից։  «Առաջիկայում ՄԻԵԴ որոշման լույսի ներքո ՀՀ դատախազությունում կուսումնասիրվեն Ն. Փաշինյանի վերաբերյալ 2010 թ. կայացված դատական ակտերը և կնախաձեռնվի նրա խախտված իրավունքների վերականգնման նպատակով դրանք բեկանելու և փոփոխելու դատական բողոքարկման գործընթաց»,-ասաց Աբրահամյանը։

Հիշեցնենք՝ 2020 թվականի մայիս ամսին բավարարելով ՀՀ գլխավոր դատախազի բողոքները՝ Վճռաբեկ դատարանն արդարացրել էր Մարտի 1-ի գործով դատապարտված Արմեն Ավագյանին, Մասիս Այվազյանին, Կարեն Թարխանյանին, Դավիթ Աղայանին, Վարդգես Գասպարիին, Վարդան Ջհանգիրյանին, Արման Շահինյանին, Դավիթ Մաթևոսյանին, Խաչիկ Գասպարյանին և Սամվել Հարությունյանին։ Եվս մեկ դատապարտյալի՝ Արամ Բարեղամյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանը մասնակի էր բավարարել բողոքը՝ որոշելով բեկանել դատավճիռը և քրեական գործն ուղարկել Ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

Օրինական ուժի մեջ մտած այդ դատավճիռների դեմ դատախազությունը բողոք էր ներկայացրել նոր հանգամանքի և արդարադատության բուն էությունը խաթարող հիմնարար իրավունքների խախտման հիմքով։

Ռոզա Վարդանյան