ԱՄՆ-ը կարող է բավարարել Թուրքիայի՝ F-16 կործանիչների գնման խնդրանքը․ աղբյուր

Լուրեր

14.09.2026 | 18:30
Այցը ցույց տվեց՝ ինչպես խաղաղությունը կարող է նոր հնարավորություններ ստեղծել Հարավային Կովկասի համար․ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը՝ գործերի հավատարմատարի Արցախ այցի մասին
14.09.2026 | 18:19
Փաշինյանն ու Բունդեսթագի պատվիրակությունը քննարկել են Հայաստան–Գերմանիա և Հայաստան–ԵՄ հարաբերությունները
14.09.2026 | 18:10
ԵՄ ներկայացուցիչը Երևանում է // Միացյալ Թագավորության երեք երկրներն անկախության գործընթաց կսկսեն․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 18:03
Սամվել Կարապետյանը 30-ից ավելի գիտական աշխատությունների հեղինակ է, դրանց ծանո՞թ եք․ Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 17:57
Կրեմլը ողջունել է Կիևին ուղղված Թրամփի կոչը՝ դադարեցնել ՌԴ-ի տնտեսական ենթակառուցվածքների վրա հարձակումները
14.09.2026 | 17:49
Չեմ վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում հայկական հարուստ հետքը. Գրոնո
14.09.2026 | 17:40
Արփինե Սարգսյանն ու Իրակլի Կոբախիձեն քննարկել են իրավապահ համագործակցությունն ու ռազմավարական գործընկերության խորացումը
14.09.2026 | 17:31
«Ուժեղ Հայաստանը» հանձնաժողովի նախագահի պաշտոնում նոր թեկնածու առաջադրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 17:22
Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի առաջնորդները Միացյալ Թագավորությունից անկախանալու մասին փոխըմռնման հուշագիրը
14.09.2026 | 17:12
Եվրահանձնաժողովը կուսումնասիրի ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի գրառումը Արցախի մշակութային ժառանգության մասին
14.09.2026 | 17:07
Չփորձե՛ք ինձ նկատողություն անեք․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 16:56
Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը հրաժարական է տվել
14.09.2026 | 16:50
Փոխե՛ք ձեր առաջնորդին․ Ռուբեն Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 16:45
210 մլն դրամ կանխիկ, G63-ի փաստացի տիրապետում, ZIL-ը՝ նվեր․ ինչ է հայտարարագրել Առուշ Առուշանյանը
14.09.2026 | 16:35
Գրոնոն Երևանում քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացումը
Բոլորը

ԱՄՆ-ը կարող է բավարարել Թուրքիայի դիմումը F-16 կործանիչների գնման վերաբերյալ՝ Սև ծովում դաշնակիցներին ուժեղացնելու համար։ Այս մասին հայտնել է CNNTurk հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր ամերիկյան աղբյուրներին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Կողմերը հանդիպումներ են անցկացրել ինչպես Անկարայում, այնպես էլ Վաշինգտոնում։ Կա տեղեկություն, որ ԱՄՆ-ն կարող է հավանություն տալ Թուրքիայի խնդրանքին՝ 40 Block 70 F-16 կործանիչներ և 80 Block 70 արդիականացման համալիրների գնման վերաբերյալ։ Պատճառը Սև ծովում աճող սպառնալիքների դեմ ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին զինելու ցանկությունն է»,- նշել է հեռուստաալիքը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իրեն խոստացել է ամեն ջանք գործադրել՝ համոզելու Սենատին՝ հավանություն տալ Թուրքիային F-16-երի վաճառքին։

Հավելենք, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել Թուրքիայի նկատմամբ ռուսական C-400 համակարգերի գնման պատճառով և հեռացրել հինգերորդ սերնդի F-35 կործանիչների ծրագրից։ Դրանից հետո հայտնվելով բարդ իրավիճակում՝ Անկարան սկսեց Վաշինգտոնին դիմել F-16-երի նոր խմբաքանակի գնման խնդրանքով։

Էմմա Չոբանյան