Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով  առաջին դատական նիստը մեկնարկեց դռնփակ 

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, քիչ առաջ մեկնարկեց «Անպիտան հրթիռներ» անունը ստացած քրեական գործի քննությունը։ Նիստն ի սկզբանե դռնբաց պետք է լիներ, սակայն բոլորի համար անակնկալ՝ դատարանը հենց սկզբից լրատվամիջոցներին արգելեց մտնել նիստերի դահլիճ՝ առանց որևէ պատճառաբանություն ներկայացնելու։ Սովորաբար նախնական դատական նիստերը դռնբաց են անցկացվում, քանի որ  դրանց ընթացքում հիմնականում խափանման միջոցի փոփոխման մասով միջնորդություններ են ներկայացվում։ Թե որն է դատարանի նմանօրինակ որոշման պատճառը, այս պահին հայտնի չէ։ Դատական նիստը դեռ շարունակվում է։

Նշենք, որ Դավիթ Տոնոյանի պաշտպանական խումբն օրեր առաջ էր հայտարարություն տարածել, որ ՊՆ նախկին ղեկավարը պահանջելու է դռնբաց դատական նիստեր՝ քրեական գործի հրապարակային քննություն ապահովելու համար:

Ամբաստանյալի աթոռին են հայտնվել պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ԶՈՒ ԳՇ նախկին պետի տեղակալ Ստեփան Գալստյանը, ԳՇ պետ Արտակ Դավթյանը, Պատրոն Դավո մականվամբ հայտնի զենք մատակարարող ընկերության տնօրեն, գործարար Դավիթ Գալստյանն ու ևս 4 բարձրաստիճան պաշտոնյաներ։

Ըստ Ազգային անվտանգության ծառայության՝ 2018-ից 2020 թվականներին պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանը որպես մեղադրյալ է ներգրավվել շուրջ 4.7 մլն դոլար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։ Նույն գործով մեղադրյալ են նաև բանակին զինամթերք մատակարարած ընկերության տնօրենը՝ Պատրոն Դավո մականունով հայտնի Դավիթ Գալստյանը և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաները։ Իսկ Արտակ Դավթյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելու համար, որը ծանր նյութական հետևանքներ է առաջացրել։

Ռոզա Վարդանյան