Այդ հրթիռները պիտանելիության խնդիր չեն ունեցել. Դավիթ Գալստյանի պաշտպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
Բոլորը

Այսօր տեղի է ունենալու առաջին դատական նիստը հայտնի անորակ հրթիռների գործով, որով անցնում են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու գործարար Դավիթ Գալստյանը։ Գործի նախաքննությունն ավարտվել է, մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատարան։ Այս մասին այսօր մինչ նիստը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Դավիթ Գալստյանի՝ «Պատրոն Դավոյի» փաստաբաններից Արամ Հարությունյանը՝  նշելով, որ ամենայն հավանականությամբ կքննարկվի խափանման միջոցի հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը և ընդգծեց՝ բոլոր ամբաստանյալները ներկա են լինելու դատական նիստին։

Հարցին՝ ինչու՞ է մերժվել փաստաբան Հարությունյանի ուղարկված ԱԱԾ միջնորդությունը, որպեսզի անպիտան հրթիռները փորձարկվե՞ն, փաստաբանն ասաց՝ մերժման պատճառները չգիտեն։

«Մի բանում վստահ ենք՝ այս գործի անկյունաքարային հարցը՝ որակը պետք է պարզվեր սահմանված կարգով նշանակված մասնագետների փորձաքննության արդյունքում, ինչը չի կատարվել։ Դատական գործի նախաքննության փուլում, ավարտին բազմաթիվ փաստեր կան, որոնք ուղղակիորեն վկայում են այն մասին, որ այդ հրթիռները, պիտանելիության հետ կապված, երբեք որևէ խնդիր չեն ունեցել»,- ասաց փաստաբան Հարությունյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: