Քոչարյանը Պուտինի մոտ ՍՊԸ-ի տնօրեն է աշխատել․ ինչո՞ւ ծպտուն չի հանում, երբ ՌԴ-ի շահերն են շոշափվում․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.05.2026 | 10:39
Վթարների պատճառով թիվ 5, 15, 31 երթուղիները սպասարկող ավտոբուսներ ուշացումով կաշխատեն
14.05.2026 | 10:30
«Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական քարոզարշավը Աջափնյակում. ՈՒՂԻՂ
14.05.2026 | 10:18
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 14-ի դրությամբ
14.05.2026 | 10:03
Հենրիխ Մխիթարյանը հերթական տիտղոսն է նվաճել «Ինտերի» կազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
14.05.2026 | 09:53
ԿԳՄՍՆ-ում քննարկվել է ժամանակակից արվեստի և գրահրատարակչության 2027-2029 թթ. ծախսային ծրագիրը
14.05.2026 | 09:38
ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրային սահմանափակումների վերացումը
14.05.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.05.2026 | 23:30
Ադրբեջանը հիշատակվում է Պենտագոնի կողմից հրապարակված չբացահայտված թռչող օբյեկտների ֆայլերում
13.05.2026 | 23:16
Չինաստանում ներկայացվել է աշխարհի առաջին փոխակերպվող ռոբոտ-մեքենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 23:03
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.05.2026 | 22:50
Հռոմ․ Կարեն Խաչանովը պարտվեց Կասպեր Ռուդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:47
Երևանում ծառն ընկել է չորս տրանսպորտային միջոցի վրա
13.05.2026 | 22:42
Վանաձորի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
13.05.2026 | 22:27
Հայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմը
13.05.2026 | 22:18
Քանի մարդ է մասնակցել Աշտարակում ՔՊ-ի հանրահավաքին 19:55-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանն է

-Պարո՛ն Նորիկյան, Ձեզ համար պա՞րզ է՝ ո՞րն է հայկական օրակարգը Թուրքիայի հետ հարաբերություն կարգավորելիս։ Պա՞րզ է՝ ինչ է ուզում ՀՀ իշխանությունը, որ այսօր գնում է բանակցության։ Ընդդիմությունը հազար ու մի մեղադրանք է ուղղում, թե որոշակի գաղտնիությամբ է պրոցեսը ընթանում։

-Մեր ժողովրդին պետք է ասել, որ նման բանակցություններն անհրաժեշտ մակարդակի հրապարակայնություն չեն ենթադրում, բնականաբար, կոնֆիդենցիալ քննարկումներ են տեղի ունենում, նախորդող շրջանի պատմությունն այդպիսի եզրահանգման է բերել։

-Էրդողանին ուղղված Ռոբերտ Քոչարյանի նամակի մասին էլ հայաստանյան հանրությունը ուշ իմացավ։

-Իհարկե։ Ակնհայտ է, որ դա հրապարակվելու էր ժամանակին։ Ուղղակի մարդիկ ապշում են, որ հիմա Ռոբերտ Քոչարյանն ու իր ղեկավարած շրջանակներն են հակաթուրքական հիստերիա բարձրացրել, իբրև թե իրենք նախկինում նույն վարքագիծը չեն դրսևորել։ Ճիշտ հակառակը՝ ՀՀ որևէ իշխանություն Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու գործընթացում չի ունեցել այսօրվա իշխանությունից արմատապես տարբերվող դիրքորոշում։ Այլ խնդիր է, որ հայաստանյան իրականության մեջ վտանգավոր, քաղցկեղային հիվանդություն կա, որն է՝ «Եթե ե՛ս չեմ անում այդ պրոցեսը, ուրեմն՝ ուրիշ անողը դավաճան է»։

-Այսօրվա մոդայիկ բառապաշարը կամ մեղադրանքը քաղաքական դաշտում թուրքական ազդեցության գործակալ լինելն է։ Ռուբեն Ռուբինյանին ա՛յդ բառերն ուղղեցին քննադատեցին Քոչարյանի ուժից։

-Ա՛յ, եթե Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցում Արցախի հակամարտության կարգավորման գործընթացին, ուրմեն՝ բոլորն ինչ-որ մի բան խաբում են։

-Գուցե, ըստ նրա թիմակիցների, նա արտասովոր տաղա՞նդ ունի բանակցելու, որը չի օգտագործվում։

-Գիտեք՝ օգտվելով առիթից, որ խոսում ենք մի մարդուց, որը հանգամանքների բերումով հանդիսանում է խորհրդարանական ընդդիմության առաջնորդ, մարդկայնորեն ուզում եմ հասկանալ՝ քաղաքական դաշտի դասավորությունը ո՞րն է աշխարհաքաղաքական ազդեցության համատեքստում․ այդ ի՞նչ պետք է աներ Ռոբերտ Քոչարյանը, որ չի անում Նիկոլ Փաշինյանը, ռուսական ո՞ր շահն է այստեղ անտեսվում կամ Վլադիմիր Պուտինի ո՞ր հրահանգը չի կատարվում։ Վերջին հաշվով՝ Նիկոլ Փաշինյանը տարբերվում է Ռոբերտ Քոչարյանից, որ, ի վերջո, լեգիտիմ, ժողովրդավարական ընտրություններով է եկել իշխանության։ Իսկ Ռոբերտ Քոչարյա՞նը․ ինչքան էլ ինձ տհաճ է՝ որպես ՀՀ քաղաքացու, բայց ես պետք է անկեղծորեն խոստովանեմ դա և դա պատմական փաստ է․ Ռոբերտ Քոչարյանը Վլադիմիր Պուտինի մոտ ՍՊԸ-ի տնօրեն է աշխատել, «Սիստեմա» համակարգի տնօրեն, նա իր ողջ գաղափարաբանությամբ ՍՊԸ-ի տնօրեն է, նրա պատկերացումները պետություն ղեկավարելու սահմանափակվում են ՍՊԸ-ի տնօրեն լինելով։

Դա շատ վատ է․ գիտակցում եմ, որ պետություն ղեկավարելու հավակնություն դրսևորած անձը պետք է ելնի իր ղեկավարած պետության, արժանապատվության, պետության ղեկավարի դափնիներից որևէ քայլ չնահանջելու դիրքերից, բայց մենք գործ ունենք շարքային ՍՊԸ-ի տնօրենի հետ, որն այսօր որևէ ծպտուն չի հանում որևէ ռազմավարական հարցի վերաբերյալ, ուր շոշափվում են ՌԴ-ի շահերը։ Ա՛յ, որտեղ ռուսական շահեր են, իրենք շատ լավ աշխատում են։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան