Միայնակ բնակվող ցրտահարված գյումրեցի կնոջը տեղափոխել են Երևան բուժման․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 19:43
Արմաշի նախկին զորանոցի տարածքը հետ են վերցնում Ջրային կոմիտեից․ «Արարատ» ՋՕԸ-ն այն չի օգտագործել
10.09.2026 | 19:30
Գնդապետի պաշտոնանկություն՝ զինվորի մահից 22 օր անց․ ինչ են ակնկալում 19-ամյա տղայի հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:15
Առուշ Առուշանյանը Գորիսի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն է
10.09.2026 | 19:00
Լևոն Քոչարյանի հայրը կալանավորված է, թող ինքը գլխավորի փողոցային պայքարը․ գուցե կպատմի՝ ոնց է հարստացել․ Արփի Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 18:49
Հայաստանը կմիանա ահաբեկչության կանխարգելման մասին ԵԽ կոնվենցիան փոփոխող արձանագրությանը
10.09.2026 | 18:39
Իրանը ժամանակավոր դադարեցրել է էներգակիրներ փոխադրող օտարերկրյա նավերի բեռնափոխադրման վճարը
10.09.2026 | 18:28
ՊՊԾ-ն հողերի օտարման գործընթացներում խախտումներ և չարաշահումներ է արձանագրել․ որքան վնաս է տրվել պետությանը
10.09.2026 | 18:23
COP17-ի համար նոր ենթակայան է կառուցվում, գործողը՝ վերազինվում
10.09.2026 | 18:11
Բայրամովը ԵՄ ներկայացուցչի հետ Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացն է քննարկել
10.09.2026 | 18:01
ՀՀ-ն առնվազն 3 արբանյակ կգործարկի // Գագիկ Խաչատրյանին նորից պատգարակով էին դատարան տարել․ ԼՈՒՐԵՐ
10.09.2026 | 17:45
ՆԱՏՕ-ի դաշնակիցները խափանել են Արկտիկայում Ռուսաստանի դիվերսիոն ծրագիրը. Reuters
10.09.2026 | 17:34
Հայաստանի ու Լեհաստանի ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման նախագիծը կուղարկվի ՍԴ
10.09.2026 | 17:25
Ռուբինյանը և Լեհաստանի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են միջխորհրդարանական կապերի ակտիվացման ու խորացման հեռանկարները
10.09.2026 | 17:16
Ալժիրը խզել է դիվանագիտական ​​հարաբերություններն ԱՄԷ-ի հետ
10.09.2026 | 17:01
1.45 մլրդ դրամ՝ Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի հիմնանորոգման համար
Բոլորը

Գյումրու Բուլվարային թաղամասի գործարանային 2 Ա շենքի 44-ամյա ցրտահարված, միայնակ ապրող բնակչուհուն, որին երեկ երեկոյան Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի միջամտությամբ հոսպիտալացրել էին Գյումրի բժշկական կենտրոն, առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո այսօր առավոտյան ուղարկել են Այրվածքաբանության ազգային ինստիտուտ՝ մասնագիտացված բուժման։

Այս մասին մեզ տեղեկացրեց Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։ Նա մանրամասնեց, որ հիվանդն իրենց մոտ է տեղափոխվել զույգ ոտնաթաթերի ցրտահարություն ախտորոշմամբ։

«Հիվանդը հունվարի 15-ին շտապբուժօգնության մեքենայով դիմել էր մեզ՝ նույն աշխտորոշմամբ, սակայն ավելի քիչ ախտահարումով։ Զննվել էր անոթային վիրաբույժի կողմից, նրա մոտ ախտորոշվել է ցրտահարություն, կատարվել է վիրակապ»,-ասաց Արմեն Խաչատրյանը։

Հիվանդանոցի փոխտնօրենը նշում է, որ հաճախակի են իրենց մոտ տեղափոխում ցրտահարված հիվանդների։ Այս պահին էլ օրգանիզմի գերսառեցմամբ հիվանդ է պառկած իրենց մոտ։

Արմեն Խաչատրյանն ասում է` այս հարցերին այլ դիտանկյունից պիտի նայել, որովհետև սրանք սոցիալական խնդիրներ են։

«Այս հիվանդը ունի սոցիալական այլ հիվանդություններ, կախվածություններ, հետևաբար և անձի խնդիրները պիտի դիտվեն ոչ միայն առողջապահական ոլորտով, այլ բոլոր ոլորտներով», -ասում է մեր զրուցակիցը։

Նշենք, որ այս կնոջ բնակության ծանր պայմանների մասին բարձրաձայնել էր սոցիալական խնդիրներով զբաղվող «Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանը, որը տեսանյութ էր տեղադրել։ Արձագանքել էր Շիրակի մարզպետը՝ այցելելով կնոջը և հանձնարարել տեղափոխել Գյումրի բժշկական կենտրոն։

«Արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ, առաջիկայում համատեղ ջանքերով կփորձենք լուծել կնոջ կեցության հարցը»,- տեղեկացրել էր մարզպետը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Արմիկ Մովսիսյան