Ադրբեջանական զինուժն այսօր 3 անգամ գնդագոծել է Բաղանիսը. փակ է  միջպետական ավտոճանապարհի Բաղանիս-Ոսկեպար  հատվածը

Լուրեր

29.09.2026 | 11:33
Զելենսկին հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է շուրջ 10,000 զինվորականի ուղարկել Ռուսաստան
29.09.2026 | 11:23
Կոնջորյանը և Կարապետյանը ԵԽԽՎ զեկույցը մեջբերում են ընտրողաբար
29.09.2026 | 11:15
Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
29.09.2026 | 11:10
Պուտինը տարվա ընթացքում 4-րդ անգամ ավելացրել է բանակի թվաքանակը՝ հասցնելով 2,44 միլիոն մարդու
29.09.2026 | 11:00
Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում
29.09.2026 | 10:46
Հայաստանը կընդունի ԱՊՀ մարզական խաղերը
29.09.2026 | 10:38
ՌԴ-ն հարվածել է Կիևում ուսումնական հաստատության շենքի և բնակելի տների․ կան տուժածներ
29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
29.09.2026 | 09:58
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.09.2026 | 09:50
Փրկարարներն ուղղել են բեռնատարը, վերականգնել երթևեկությունը
29.09.2026 | 09:33
«Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն». ՈՒՂԻՂ
28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր՝ ապրիլի 15-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը  հրաձգային զենքերից կրակ է բացել Տավուշի մարզի  Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ  Բաղանիս գյուղի վրա: 

Մեկ ժամ անց՝  15:20-ին , ապա՝  15:30-ին ադրբեջանական զինուժը ընդհատումներով նորից է կրակ բացել Բաղանիսի վրա:  Տուժածների և վնասների մասին տեղեկություններ չկան:

Բաղանիս գյուղի բնակիչները  պարբերաբար լսում են սահմանագոտում գնդակոծության ձայներ, ըստ ամենայնի , փոխհրաձգություն է տեղի  ունենում հայկական պաշտպանական դիրքերի և ադրբեջանական հենակետերի միջև:  

Բաղանիսը պարբերաբար գնդակոծվում է  Ղազախի  շրջանի ադրբեջանական հենակետերից: Ապրիլի 9-ին Բաղանիսի սահմանամերձ  «Ջրովքեր»  տեղամասում ադրբեջանական գնդակոծության հետևանքով սատկել է Բաղանիսի բնակիչ  Սուրիկ Ալեքսանյանի 3 կովը, վիրավորվել են  բաղանիսցիներ Անուշավան Ավագյանի մոզին և Ալբերտ Միքայելյանի կովը: Ապրիլի 12-ին Բաղանիսի  սահմանագոտում, միջպետական ավտոճանապարհին, ադրբեջանական  գնդակոծությունից վնասվել էր «Սպայկա»  ընկերության մեծ  բեռնատարը, վարորդը, բարեբախտաբար չէր տուժել: Վերջին տարիներին ադրբեջանական  զինուժը սահմանի այդ հատվածում նոր, հայկական տարածքին ավելի մոտ հենակետեր է կառուցել, որոնցից ավելի խոցելի են դարձել Բաղանիսի տարածքը և միջպետական ավտոճանապարհի Բաղանիս-Ոսկեպար հիմնական, սահմանագոտով ձգվող ճանապարհը: Բ

աղանիսի  վարչական ղեկավար  Նարեկ Սահակյանը Factor.am-ին հայտնեց, որ անվտանգության նկատառումներով ներկայումս փակ է  միջպետական ավտոճանապարհի Բաղանիս-Ոսկեպար  հատվածը, ավտոմեքենաների երթևեկը կատարվում է  Բաղանիս-Ոսկեպար շրջանցիկ, Հարսնաքարով ձգվող  ճանապարհով:

Ոսկան Սարգսյան