Սադրանքն Ադրբեջանն է սկսել․ շատ լուրջ հակահարված են տվել մերոնք՝ դիրք ոչնչացրել․ դա կզսպի Ալիևին․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.11.2024 | 23:34
Ինչ են քննարկել Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները
19.11.2024 | 23:29
Ադրբեջանի Մեջլիսի պատգամավորը Ֆրանսիային է մեղադրել COP29-ի ընթացում ադրբեջանցիների կողմից բողոքի ակցիաների անցկացման համար
19.11.2024 | 23:14
Մինչ Բաքվում ընթանում է COP29-ը, Ադրբեջանն աղտոտում է Կասպից ծովը
19.11.2024 | 23:07
Հովիկ Աղազարյանը վայր կդնի մանդատը
19.11.2024 | 23:01
Ռուսաստանը պետք է վճարի 1000 օրվա հանցագործության և ավերածությունների համար. Ֆոն դեր Լեյեն
19.11.2024 | 22:49
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2024 | 22:38
Ադրբեջանի ԳՇ պետը Պակիստանում նոր զինատեսակների է ծանոթացել
19.11.2024 | 22:26
ՌԴ-ում նախկին պատգամավորին «ֆեյքերի» գործով հեռակա կարգով դատապարտել են 8 տարվա ազատազրկման
19.11.2024 | 22:13
Թրամփը ճանաչելու է ՌԴ-ի ազդեցությունը Հարավային Կովկասի վրա․ ՀՀ-ն պիտի դիրքավորվի․Միքայել Հայրապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 22:00
Թրամփի պայմաններով պատերազմի դադարեցումը կարող է Ուկրաինայի վերջը լինել․ Սերգեյ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 21:47
Բահչելին հերքել է Էրդողանի հետ «բաժանման» մասին լուրերը
19.11.2024 | 21:34
Լավրովն ԱՄՆ-ին մեղադրել է Բրյանսկի շրջանում ATACMS-ով հարվածներին մասնակցելու մեջ
19.11.2024 | 21:22
Մեկնարկել է Միրզոյանի և Անալենա Բերբոքի հանդիպումը
19.11.2024 | 21:03
Չեմ կարծում, որ «Զանգեզուրի միջանցքը» կարող է հանգեցնել նոր պատերազմի. Ալիևի ներկայացուցիչ
19.11.2024 | 20:50
Մրցաշար`առանց ուժեղագույն մարզիկների. ով և ինչու է այդպես որոշել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն է

-Պարո՛ն Սարգսյան, Արցախի հիմնախնդիրը հաճախ քննարկում ենք արտաքին դերակատարների տեսանկյունից։ Սակայն վերջերս այդ թեման դարձավ բանավեճի առարկա Հայաստանի և Արցախի ղեկավարության մակարդակով։ Նիկոլ Փաշինյանը պնդեց, որ 2016 թվականին աղետ է տեղի ունեցել բանակցային գործընթացում ըստ նրա՝ Հայաստանին և Ադրբեջանին կարգավորման երեք փաթեթ է ներկայացվել, որոնցում հանված է եղել ԼՂ-ի միջանկյալ կարգավիճակի դրույթը, ավելին՝ կարգավիճակի ճշգրտման տարրերը տարվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ,։ Իսկ 1993 թվականին ՄԱԿ ԱԽ-ն բանաձև էր ընդունել, ուր Ղարաբաղը նշվել է որպես Ադրբեջանի շրջան, այսինքն՝ ԼՂ-ն կորցրել է Ադրբեջանի կազմից դուրս գտնվելու հնարավորությունը։ Արցախի նախագահն ու ԱԺ-ն արձագանքեցին՝ չեն ընդունելու Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ և միայն իրենք կարող են խոսել իրենց անունից։ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը հաշվի առնելով է, որ ընդդիմադիրները քննադատում են վարչապետին, թե այդ հայտարարությամբ թուրքական նախապայման է կատարել։ Ո՞րն է Ձեր տեսակետը։

-Ես իրավիճակը գնահատում եմ փաստերով, ինձ համար Արցախը միշտ ունեցել է հատուկ կարգավիճակ, և դա ունենալու է այնքան ժամանակ, քանի դեռ այնտեղ հայ է ապրում։ Եթե խելոք ու ճիշտ աշխատենք, հզորացնենք մեր տնտեսությունը, ամրանանք, Արցախը կարող է ունենալ նաև անկախության կարգավիճակ։ Արցախի հատուկ կարգավիճակի այլընտրանքը ցեղասպանությունն է և բռնի տեղահանումը, ինչը անհնարին բան է այսօրվա Թուրքիայի, Ադրբեջանի և Ռուսաստանի պայմաններում․ դա ոչ մեկի շահերից չի բխում։ Առաջին երկուսը պատժամիջոցների տակ են ընկնում, երրորդը՝ դուրս է մղվում տարածաշրջանից։ Եթե չկա Արցախի հարց, ՌԴ-ն ՀՀ-ի և Ադրբեջանի վրա ազդեցության որևէ լծակ չունի։ Այստեղ Նիկոլ Փաշինյանը քաղաքական գործիչ է, ինքն իր մոտեցումներն է ներկայացնում։ Ինչո՞ւ է ներկայացնում այդ մոտեցումները՝ իմանալով, որ դրանք խոցելի են․ հավանաբար՝ նախկին իշխանություններին մեղադրելու, նրանց արած դիվանագիտական սխալներն ի ցույց դնելու և այլն։ Պարտությունը դժվար բան է, հաղթանակն է, որ բազում տերեր ունի, և ամեն մեկը փորձում է այդ մեղքն ինչ-որ չափով իր վրայից հանել։

Այստեղ որոշակի օբյեկտիվ հարց կա, որն ի ցույց դնելը ճիշտ է։ Դա հետևյալն է՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը բանակցում էին մի բան, հանրությանը ներկայացնում՝ մեկ այլ բան և փակուղու մեջ մտնում։ Երբ 1999 թվականին ես հայտարարեցի, որ Մեղրիի տարբերակ կար, Ռոբերտ Քոչարյանը և Վարդան Օսկանյանը հերքեցին դա՝ ասելով՝ չի եղել նման բան։ Քի Վեստից հետո ստիպված եղան ընդունել, որ եղել է նման տարբերակ, որին դեմ են եղել ոչ միայն Վազգեն Սարգսյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը, այլ դեմ են եղել Ռոբերտ Քոչարյանը և Վարդան Օսկանյանը՝ վերջինիս խոսքն եմ մեջբերում։ Թաքցնում էին դա՝ այլ բան են ցույց տալիս։ Նույն վիճակի մեջ ընկել է Իլհամ Ալիևը՝ ինքը մի բան բանակցում է Մակրոնի, Շառլ Միշելի ներկայությամբ, Պուտինի ներկայությամբ անգամ, բայց իր ժողովրդին ուրիշ բաներ է ասում։

-Ակնհայտ փաստ է՝ Ալիևը հատկապես այս պատերազմից հետո երբեք ադրբեջանցի ժողովրդին չի ասի, որ իրականում Ղարաբաղն իրենցը չէ և դժվար թե լինի։ Բնական չէ՞ այս մոտեցումը։

-Բայց ինքը և բոլորն են հասկանում, որ ՀՀ-ի որևէ իշխանություն չի ասի, որ ինքը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և Ղարաբաղը մերը չի։ Անգամ եթե ՀՀ-ից տարածքներ գրավեն, մենք դա չենք ասելու։ Դա անհնարին բան է, ինչ ուզում է անի՝ Ալիևը։ Նախ՝ մենք իր ռազմական նկրտումներին պիտի հակահարված տանք։ Եթե Ադրբեջանը սահմանային որևէ գործողություն անելիս մեկին երկու չի ստանում, և զոհերի ցավն իրեն էլ չի սեղմում, ինքն անընդհատ անելու է այդ բաները՝ փորձելու է դրանով թե՛ ներքաղաքական կյանքի, թե՛ բանակցային գործընթացի վրա ազդել։ Հետևաբար՝ մեզ պետք է ունենալ համազոր հակազդեցություն․ դրա համար անհրաժեշտ է ունենալ լավ կազմակերպված ուժեղ բանակ, այսինքն՝ մենք մեր ուշադրության առաջին կենտրոնը բանակը պիտի դարձնենք։

Բանակ-պետություն բանաձևը պիտի լինի ամենուր՝ ընդդիմադիր կարող ես լինել, բայց բանակի հարցում ընդդիմադիր պիտի չլինես։ «Ամեն ինչ բանակի համար» սկզբունքը պետք է աշխատի թե՛ Տեր-Պետրոսյանի, թե՛ Քոչարյանի, թե՛ Սարգսյանի համար։ Ոչ մեկից հեռու չի բանակ հասկացությունը, և ամեն մեկն իր չափով ներդրում ունի։ Ամեն ինչ պիտի անենք բանակի հզորացման համար։

-Եվ գուցե անհրաժեշտ է, որ բանակի խնդիրները քաղաքական շահարկումների առարկա չդառնա՞ն՝ իրար մեղադրելու տեսանկյունից, այլ պրոբլեմների ախտորոշման և լուծումների դաշտ տարվի հարցը։

-Այո՛, և տեսեք՝ այն ընդհարումները, որ տեղի ունեցան Վարդենիսում․․․ բոլոր այն աղբյուրները, որոնց հետ ես շփվում եմ բանակային, տեղեկանում եմ, որ մերոնք իսկապես շատ լուրջ հակահարված են տվել։ Սադրանքը սկսել են ադրբեջանցիները, ես զարմանում եմ, թե ինչո՞ւ ՀՀ իշխանությունները չեն ներկայացնում․․․ մերոնք պինդ հակահարված են տվել, և առաջին զոհն ադրբեջանցիներն են ունեցել։ Զարմացել են, թե հայերը կարող են հակահարվա՞ծ տալ և փորձել են ավելի մեծ ուժով գալ, մերոնք շատ պինդ հակահարված են տվել, և այստեղ իրենք լավ կորուստներ են ունեցել։ Ստիպված են եղել անօդաչուներ կիրառել, ինչից է, որ մենք երեք զոհ ենք ունեցել, որից հետո մենք ունեցել ենք հրետանի, և իրենց դիրքն ամբողջությամբ հողին է հավասարեցվել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան