Վերապատրաստումները նախարարի կողմից կհավաստագրվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկում ՔՊ պատգամավորները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովը քննարկում է «Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Խոսքը վերաբերում է ոչ ֆորմալ և ինֆորմալ ճանապարհով անձի ձեռք բերած գիտելիքները, կարողությունները ճանաչելուն:

«Այսօր էլ մեր օգնականները, պետծառայողները կամ ցանկացած այլ ոլորտի աշխատողներ երբեմն անցնում են վերապատրաստումներ, դասընթացներ, բայց դրանք որևէ տեղ իրավական փաստաթղթով չեն արձանագրվում: Մեծ հաշվով, չկա կարգավորում, թե, օրինակ, որ կազմակերպությունները կարող են անցկացնել վերապատրաստման դասընթացներ, ինչ ծրագրով, ով է երաշխավորելու այդ ծրագիրը»,- նշեց նախագծի համահեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը:

«Բացակայում է նաև միասնական վկայականի տրամադրումը: Այսինքն՝ նախագծով կլինի ազգային ռեեստր, որը կկարգավորի այս ամբողջ գործընթացը: Պետությունը և գործատուն կարող են տեսնել, թե մենք այս կամ այն մասնագետության տիրապետող որքան անձ ունենք, գործատուն էլ այդ հարթակում տեսնելու է, որ կան համապատասխան լիցենզավորված ու երաշխավորված ծրագրերով կազմակերպություններ, որոնք պատրաստում են այդ կոմպետենցիայի անձնավորությունների:

Կարող է դիմել և իր աշխատակիցներն այդտեղ վերապատրաստում անցնեն: Աշխատողն էլ իր կարողությունները կարող է ճանաչել պետության կողմից»,- նշեց Գաբրիելյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: