Պորոշենկոն Վարշավայից ժամանել է Ուկրաինա․ նրան դիմավորել են իրավապահները. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
Բոլորը

Ուկրաինայի հինգերորդ նախագահ, ժողովրդական պատգամավոր, «Եվրոպական համերաշխություն» կուսակցության առաջնորդ Պետր Պորոշենկոն այսօր Լեհաստանից վերադարձել է Ուկրաինա։ Վարշավայից ժամանած ինքնաթիռը վայրէջք է կատարել մայրաքաղաքի Ժուլյանի օդանավակայանում։ Ժամը 11։00-ին Պորոշենկոյին սպասում են Պեչերսկի դատարանում, այսպես կոչված, «ածխի» գործով խափանման միջոց ընտրելու համար, գրում է ՈւՆԻԱՆ-ը։

Ուկրաինայի նախկին նախագահին Կիև ժամանելուն պես դիմավորել են Հետաքննությունների պետական բյուրոյի (ՀՊԲ) աշխատակիցները։ Նրան արգելել են անձնագրային հսկողություն անցնել, վերցրել են անձը հաստատող փաստաթուղթը, որն ավելի ուշ վերադարձրել են։

Պորոշենկոյին ծանուցագիր է հանձնվել։ Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հայտնել է, որ իրենք գնում են Պեչերսկի դատարան։ Ավելի ուշ Պորոշենկոն գնացել է օդանավակայանի սպասասրահ և հանդես եկել ելույթով։

«Իրավապահ մարմինների աշխատակիցները, որոնցից մի քանիսը սահմանապահների համազգեստով էին, պարզապես փորձեցին ինձ թույլ չտալ մուտք գործել Ուկրաինա»,- ասել է Պորոշենկոն։

Պորոշենկոն Ուկրաինայի մայրաքաղաք է ժամանել Վարշավայից. նրա հետ երկիր են եկել կինը՝ Մարինան, փաստաբանները, մի քանի պատգամավորներ։ Միաժամանակ, օդանավակայանի շենքի մոտ ի պաշտպանություն քաղաքական գործչի բողոքի ցույց է կազմակերպվել։

Նշենք, որ քննիչները կարծում են, որ Ուկրաինայի հինգերորդ նախագահը մասնակցել է «Ընդդիմադիր պլատֆորմ հանուն կյանքի» կուսակցության քաղխորհրդի ղեկավար և ՌԴ նախագահի կնքահայր Վիկտոր Մեդվեդչուկի սխեմային։ Ըստ այդ մեղադրանքների՝ Պորոշենկոն, իբր, օգնել է խափանել Հարավային Աֆրիկայից ածխի մատակարարումը, որպեսզի Ուկրաինային մատակարարվի Դոնբասում արդյունահանված ածուխը։

Պորոշենկոն մեղադրանքը չի ընդունում։ Դեկտեմբերի կեսերին նա մեկնել էր արտասահման՝ հայտարարելով, որ հունվարի 17-ին կվերադառնա ու դատարան կներկայանա։

Տաթև Ֆռանգյան