Ղազախ ընդդիմադիրների ղեկավարը՝ երկրում անկարգությունների հրահրման ու օտարերկրյա զինյալների մասին

Լուրեր

09.06.2026 | 10:25
«Սան Անտոնիոն» կրճատել է NBA-ի եզրափակիչ շարքի հաշիվը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 10:20
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
09.06.2026 | 10:10
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
09.06.2026 | 10:00
2025 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումներն ԱԺ-ում. ՈՒՂԻՂ
09.06.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 9-ի դրությամբ
09.06.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.06.2026 | 00:17
Մարկո Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 23:25
24 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
08.06.2026 | 23:12
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիաայի անջատումներ կլինեն
08.06.2026 | 22:58
Հայտնի է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը
08.06.2026 | 22:44
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ է շնորհավորել Փաշինյանին
08.06.2026 | 22:34
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները ստորագրել են Ստամբուլի հռչակագիրը
08.06.2026 | 22:24
Ամփոփվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովման արդյունքները
08.06.2026 | 22:11
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության. ԵԽ նախագահը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
08.06.2026 | 22:10
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է սահմանել
Բոլորը

Ֆրանսիայում բնակվող, փախուստի մեջ գտնվող ղազախ բանկիր Մուխթար Աբլյազովը «ՌԻԱ Նովոստ»-ին տված հարցազրույցում ասել է, որ Ղազախստանում ցուցարարներին կոչ է արել անկարգությունների ժամանակ զբաղեցնել վարչական շենքերը, իսկ անկարգությունները հրահրել են սադրիչները։

Ավելի վաղ Աբլյազովը հայտարարել էր, որ Ղազախստանում բողոքի ցույցերը համակարգվել է Կիևում կազմակերպչական շտաբի կողմից։

«Մենք կոչ ենք արել մարդկանց՝ զբաղեցնել վարչական շենքերը, չգրավել, զբաղեցնել՝ նշանակում է իրենցով լցնել»,- պարզաբանել է նա։

Նախկին բանկիրի խոսքով՝ հենց այդպես էլ գրված էր, այսպես կոչված, ընդդիմության մշակած ալգորիթմում։ Միաժամանակ, ինչպես վստահեցնում է Աբլյազովը, խոսքը ջարդուփշուրի ու բռնագրավումների մասին չէր։

Նա սադրիչներին է մեղադրել հրաձգություն կազմակերպելու և թալան իրականացնելու մեջ։ Աբլյազովը նաև պնդում է, որ բողոքի ակցիաներին օտարերկրացիներ չեն եղել ներգրավված, ինչպես ավելի վաղ հայտարարել էր Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, թե օտարերկրյա զինյալները, այդ թվում՝ Աֆղանստանից և Մերձավոր Արևելքից, մասնակցել են «Ղազախստանի դեմ ագրեսիային»։

Տաթև Ֆռանգյան