Գազի վերջնական սակագինը սպառողների համար կորոշվի թափանցիկ ընթացակարգով, կլինեն բաց քննարկումներ․ ՏԿԵՆ

Լուրեր

12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
12.09.2026 | 11:35
15-ամյան Անի Գևորգյանը սեպտեմբերի 11-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել․ ՆԳՆ
12.09.2026 | 11:22
Երևանի և Մասիսի մի շարք հատվածներում ջրամատակարարումը կդադարեցվի
12.09.2026 | 10:41
Լիբանանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանին
12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
12.09.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Լրատվամիջոցներում տեղ են գտել մի շարք իրարամերժ և անհիմն հրապարակումներ իբրև «գաղտնի կնքված հերթական գազային համաձայնագրի» վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ նաև թեմայի շուրջ պարզաբանում ներկայացնելով։

«2022թ. համար սահմանին գազի գնի հարցը կարգավորված է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ և «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ միջև դեռևս 2013թ. կնքված պայմանագրին կից լրացուցիչ համաձայնագրով, ըստ որի սահմանին գազի գինը 2022թ. համար պահպանվում է: Նշված լրացուցիչ համաձայնագիրը կնքվել է 2021թ. հոկտեմբերի 29-ին: Դեռևս 2013թ. կնքված պայմանագրով, որը հրապարակային փաստաթուղթ է, կողմերի միջև համաձայնեցված և հաստատված է եղել փաստացի կալորիականությամբ գազի գնի մեծության ճշգրտման բանաձևը, որը կիրառվելու է 2022 թվականի ապրիլի 1-ից:

Միևնույն ժամանակ, ՀՀ կառավարությունը 2021թ. դեկտեմբերի 23-ի նիստում հավանության է արժանացրել ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին 2013 թվականի դեկտեմբերի 2-ի Համաձայնագրում փոփոխություններ կատարելու արձանագրության ստորագրման առաջարկությունը:

Նշված որոշումը հրապարակվել է դեռևս 2021թ. դեկտեմբերին և տեղադրված է եղել ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջում: Ներկայումս Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթա¬կառուցվածքների և Հայաստանի Հանրապետության արտաքին գոր¬ծերի նախարարություններին հանձնարարված է կազմակերպել արձանագրության ստորագրումը:

Գազի վերջնական սակագինը սպառողների համար ևս կորոշվի թափանցիկ ընթացակարգով, և այդ մասով կլինեն բաց քննարկումներ ՀԾԿՀ առաջիկա նիստերի ընթացքում»,- ասվում է նախարարության հաղորդագրությունում։