Ո՞վ է մեղավորը․ Դավիթ Տոնոյանը թող բացի փակագծերը․ էլի՛ մարդիկ կներքաշվեն գործի մեջ, պիտի պատասխան տան․ Գագիկ Մելքոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.06.2026 | 13:12
Եվրոպայում ծայրահեղ շոգի պատճառով հունիսի 21-ից ավելի քան 1300 մարդ է մահացել․ ԱՀԿ ղեկավար
29.06.2026 | 13:02
Կոմիտասում Ռ.Ս.-ի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է
29.06.2026 | 12:53
Լուկաշենկոն Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ
29.06.2026 | 12:45
ԲՀԿ-ի համար պետք է կիրառելի լիներ ոչ թե 4 տոկոսի շեմը, այլ 8 կամ 10 տոկոսի շեմը. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 12:34
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո Դոնեցկը, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների մի մասը մնացել են առանց էլեկտրականության
29.06.2026 | 12:25
Ինձ վիրավորողների շահերն եմ պաշտպանում. Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 12:19
Թուրքիայի նախագահականն արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
29.06.2026 | 12:10
Այրված մեքենայում 3 դի է հայտնաբերվել // Ավինյանը դժգոհ է ասֆալտապատման որակից․ ԼՈՒՐԵՐ
29.06.2026 | 12:03
Նորագյուղում գույքի փոխհատուցման չափը փոխվել է․ սեփականատերն իրավունք ունի ինքն ընտրել գնահատողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:55
Հովակիմյանին էլ ՔՊ-ի հետ են շփոթում. Վարդևանյանը` իրեն «Հայաստան»-ի ներկայացուցչի հետ շփոթելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:47
Վնաս կա․ Պուտինը՝ Ուկրաինայի հարձակումների, բենզինի դեֆիցիտի, Անքորիջի համաձայնությունների մասին
29.06.2026 | 11:39
Քննարկվել է կրիտիկական հանքանյութերի ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությունը
29.06.2026 | 11:27
Պատ, դուռ, պատուհան չպիտի լինի, հենց բոլորը տեղափոխվեցին վթարային շենքը միանգամից պիտի քանդվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:15
Փոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրում. ՈՒՂԻՂ
29.06.2026 | 11:11
Երևանցիների շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի 98 թվականի «հոտած» պայմանագրին. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TVի հարցազրույցը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի հետ

-Օրերս Ադրբեջանը սահմաններին կրկին սադրանքների դիմեց, թե՛ մենք, թե՛ իրենք զոհեր և վիրավորներ ունեցանք: Ձեր տեղեկություններով՝ ինչպիսի՞ն է իրավիճակն այս պահին, պարո՛ն Մելքոնյան: Ժողովրդին հուզող հարցը տամ՝ ինչքա՞ն է շարունակելու այս վիճակը:

-Առաջին հերթին ժողովրդին հուզող հարցից խոսեմ. 30 տարի այս վիճակը շարունակվել է, մինչև արցախյան վերջին պատերազմն անընդհատ այս վիճակն է եղել ու շարունակվելու է: Մեզ մնում է, որ մենք մեր զինվորներին կարողանանք ապահովել, ասենք, գետնափոր կացարաններով: Սահմանային ամբողջ գծով մենք տեղակայեցինք լավ կահավորված տնակներ, բայց հիմա համոզվում ենք, որ այդ տնակներին էլ կարող են խփել, և այնտեղ էլ մենք զոհեր կարող ենք ունենալ, դրա համար պետք է անցնենք նրան, որ մեր բանակի ղեկավարությունը պետք է հասկանա՝ այդ տնակները պետք է լինեն հողի մեջ: Տնակներն այնքան խորը պետք է տեղադրենք, որ ինչ արկ էլ ընկնի, չվնասվեն: Մենք մեր խրամուղիները պետք է նորից կառուցենք, կառուցապատենք, և դրանք էլ հողի մեջ պետք է լինեն, դոտերը լավ պետք է ամրացնենք: Այսինքն՝ ամեն ինչ պետք է անենք, որ ամուր լինի սահմանը, և նաև զինվորի հագուկապը պետք է այնպիսին լինի, որ զինվորը չզոհվի: Սրան պետք է գնանք, թե չէ՝ սահմանին նույնությամբ լարվածությունը մնալու է, անընդհատ լինելու են նմանատիպ կրակոցներ: Այնպես չէ, որ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա, ուզեցել է տարածք գրավել, և մենք զոհեր ենք տվել։ Ո՛չ, սա հենակետային նույն պատմությունն է, ինչպիսին, ասենք, Իշխանասարինն էր, իրենք կրակում են մեզ վրա, մենք՝ իրենց, նայած թե ինչով են կրակում։ Այս անգամ իրենք հրետանի օգտագործեցին, մենք էլ օգտագործեցինք, դրան պիտի չհասնի, պետք է զգույշ լինենք:

-Իսկ ինչո՞ւ է Ադրբեջանը նման սադրանքների գնում, բանակցություններից դժգոհ լինելու, Ադրբեջանի պահանջները Հայաստանի կողմից չբավարարելու պատճառո՞վ են փորձում իրավիճակը շիկացնել, թե՞ ադրբեջանցի զինվորները տեղում են գնում այդ սադրանքներին: Թե՞ Դուք սա կհամարեք Ադրբեջանի Հանրապետության կողմից ծրագրված սադրանք:

-Մենք հիմա բանակցությունների մեջ ենք իրենց հետ՝ Սոչիում երկու երկրների ղեկավարների հանդիպում տեղի ունեցավ, հետո՝ Բրյուսելում, և կար պայմանավորվածություն՝ չգնալ սադրանքների, բայց Ադրբեջանը մնում է Ադրբեջան, ինքը մեր թշնամին է և ցանկանում է, որ Հայաստան աշխարհ չլինի, հայ չլինի, մենք դա պետք է հասկանանք: Բացի այդ, քանի որ Ադրբեջանն այս վերջին պատերազմում հաղթանակ է տարել, Ալիևն իրեն դրել է Նապոլեոնի տեղը, բայց չի հասկանում՝ Նապոլեոնի վերջն ի՞նչ եղավ. ամեն մեկի վերջն էլ այդպես է գալու: Ինքը որ ասում է՝ Հայաստանի հետ ուզում ենք հարևանություն անել, և նույնիսկ մտածում է մեր գերիների մասին, որ վերադառնալուց հետո մենք կալանավորում ենք, ցույց է տալիս, իբրև թե, ինքը հումանիստ մարդ է, բայց այդպես չէ, ինքը մեր թշնամին է, մենք իր թշնամին ենք, իր ելույթներում մեր մասին խոսելիս ասում է՝ մեր թշնամիները: Դպրոցական տարիքից, դասագրքերից սկսած՝ իրենք Հայաստանը դիտում են որպես թշնամի, և հիմա էլ է այդպես, բան չի փոխվել:

Հացազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան