Բաքվում հայտարարել են, թե բանավոր պայմանավորվածություն կա հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հանձնաժողովի ստեղծման շուրջ

Լուրեր

19.05.2026 | 11:48
Մասկն ընդդեմ Ալթմանի. դատարանը մերժել է OpenAI-ի դեմ աղմկահարույց հայցը
19.05.2026 | 11:42
Սոնա Մնացականյանի մահվան գործով դատավճիռը մնաց ուժի մեջ. Վերաքննիչ դատարանը մերժեց բողոքը
19.05.2026 | 11:39
ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորին
19.05.2026 | 11:31
Հրապարակվել է Սոնա Մնացականյանի վրաերթի գործով Վերաքննիչ դատարանի որոշումը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 11:30
Ռուսական զորքերը հարվածել են Ուկրաինայի մի քանի շրջանների. զոհեր և վիրավորներ կան
19.05.2026 | 11:20
Դիմում ենք Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ու դիտորդներին. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը
19.05.2026 | 11:11
ՀՀ-ն կանգառ չի, տեղ ենք հասել, ժողովուրդ․ Փաշինյանը դիմեց արցախցիներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 10:54
24 մասնակից՝ 11 երկրից․ մեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը
19.05.2026 | 10:42
ԱԱ-2026․ Բրազիլի հավաքականի հայտացուցակն ու Նեյմարի վերադարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 10:35
Թրամփը հայտարարել է, որ հետաձգում է մայիսի 19-ին Իրանի վրա նախատեսված հարվածները
19.05.2026 | 10:34
Մեկնարկել է Արարատ Միրզոյան-Կեստուտիս Բուդրիս առանձնազրույցը
19.05.2026 | 10:23
Փաշինյանի քարոզարշավը Սպիտակում. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 10:11
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 19-ի դրությամբ
19.05.2026 | 09:50
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

Բաքուն և Երևանը բանավոր պայմանավորվածություն են ձեռք բերել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հանձնաժողովի ստեղծման շուրջ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Միջազգային հարաբերությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Ֆարիդ Շաֆիևը, գրում է «Ինտերաֆաքս»-ի ադրբեջանական ծառայությունը։

«Ադրբեջանն ու Հայաստանը բանավոր պայմանավորվածության են հասել դելիմիտացիայի հանձնաժողովի ստեղծման շուրջ։ Կարծում եմ՝ անհրաժեշտ է դելիմիտացիայի փաստաթուղթ ստորագրել»,- նշել է Շաֆիևը՝ նշելով, որ չի ակնկալում, թե 2022 թվականին Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի։

Շաֆիևն ասել է, որ Բաքվի նպատակն է՝ «առանց ուժի գործադրման Երևանին ստիպել ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։

«Մեր գլխավոր նպատակն է՝ Հայաստանին ստիպել ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը դիվանագիտության միջոցով։ Ինչպես հայտարարել է Ադրբեջանի նախագահը՝ եթե Հայաստանը չճանաչի մեր տարածքային ամբողջականությունը, ապա Ադրբեջանն էլ չի ճանաչի Հայաստանինը»,- ասել է Շաֆիևը։

Նշենք, որ 2021-ի նոյեմբերի 29-ին Սոչիում կայացած Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ նշվում էր, որ կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ և գործընթացը մղել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և հետագայում սահմանագծման հարցով երկկողմ՝ կողմերի հայտի հիման վրա Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական մասնակցությամբ հանձնաժողով ստեղծելու ուղղությամբ:

Հավելենք, որ ադրբեջանական կողմը պարբերաբար շարունակում է խորընդոտներ ստեղծել։ Մասնավորապես, դեկտեմբերի վերջին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ սահմանի դելիմիտացին պետք է սկսել առանց նախապայմանների՝ ըստ ամենայնի, նկատի ունենալով այն, որ ադրբեջանական զորքերը չեն լքի ՀՀ սուվերեն տարածքը։

ՀՀ իշխանությունները տարբեր մակարդակով ադրբեջանական զորքերի դուրսբերման անհրաժեշտության մասին բազմիցս են հայտարարել։ Այս մասին ասվում է նաև Բրյուսելում ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջոնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքներով եվրոպական կողմի հայտարարության մեջ։

Նշենք, որ այս հայտարարության հետ կապված հայկական կողմից մեկնաբանություն ստանալ Factor.am-ին առայժմ չի հաջողվում։

Էմմա Չոբանյան