Ազգային ավիափոխադրողը գարնան վերջից կսկսի կանոնավոր թռիչքները

Լուրեր

29.07.2026 | 19:46
Ըմբիշ Ջանես Նազարյանը Բաքվում դարձավ աշխարհի Մ-17 չեմպիոն, Գևորգ Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 19:37
Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ
29.07.2026 | 19:24
Թրամփը հայտարարել է, որ Իրանն «ուժեղ հարված կստանա» ամերիկյան զորքերին հարվածելուց հետո
29.07.2026 | 19:10
ՔՊ վարչության նիստը՝ առանց Ալեն Սիմոնյանի
29.07.2026 | 19:00
Հայհոյանք են դնում զինվորի վրա՝ ով էսպիսի բան ասեց, այսպիսի տղա է․ բանակը քրեական բարքերով չի՛ կարող ղեկավարվել․ Զարուհի Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 18:49
Բաքվի դատարանը որոշում է կայացրել լրտեսության մեջ մեղադրվող Ֆրանսիայի քաղաքացու վերաբերյալ
29.07.2026 | 18:30
Քարսիթի պահանջը հաճախ է անտեսվում․ 6 ամսում կազմվել է 7165 արձանագրություն
29.07.2026 | 18:21
6 զոհի գործով նախաքննությունն ավարտվել է․ մեղադրյալը կկանգնի դատարանի առաջ
29.07.2026 | 18:18
Հրաչյա Ռոստոմյանը հեռացել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից
29.07.2026 | 18:15
Նոր սահմանափակումնե՞ր, թե՞ հին կանոնների վերահաստատում․ ինչ է ցույց տալիս Սիմոնյանի և Ռուբինյանի ընդունած որոշումների համեմատությունը
29.07.2026 | 18:13
Տրամաբանական է, որ չեն հրավիրել. Խանդանյանը` Գարեգին Բ-ի` ԱԺ նիստին մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 18:10
Փաշինյանը՝ Գարեգին 2-րդին ԱԺ հրավիրելու մասին // Լիլիթ Մակունցը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար․ ԼՈՒՐԵՐ
29.07.2026 | 18:02
Փաշինյանը՝ Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:53
Զելենսկին Թրամփից 300 Patriot հրթիռ է խնդրել՝ ձմռանն Ուկրաինայի էներգետիկ ոլորտը պաշտպանելու համար
29.07.2026 | 17:50
«Ալաշկերտը» ժամանել է Ռումինիա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այս տարվա մայիսի վերջից ազգային ավիափոխադրողը՝ «Ֆլայ Արնան», նախատեսում է սկսել կանոնավոր թռիչքները։ Այս մասին այսօր հայտարարեց «Էյր Արաբիա» խմբի գործադիր տնօրեն Ադել Ալին: 

Թռիչքները կսկսեն 2 ինքնաթիռով, կարճ ժամանակ անց կմիանա 3-րդը, որից հետո ինքնաթիռների քանակը կավելացվի։  

«Արդեն իսկ նախապատրաստական մեծ աշխատանքներ են արվել։ Աշխատել է շուկայական փորձագետների, բրենդավորման մասնագետների մի ամբողջ թիմ։ «Ֆլայ Արնան» ցանկանում է դառնալ առաջին ընտրության ավիաուղին թե՛ հայերի, թե՛ օտարերկրացիների համար։ Կապահովվի վստահելի, մատչելի և անվտանգ օդային ճամփորդություն։ Այսօր մեծ կարևորություն ենք տալիս նաև բյուջետային ճամփորդությանը։ Ինչ վերաբերում է գնային քաղաքականությանը, ապա գինը միշտ պետք է լինի մրցակցային՝ պահպանելով բիզնես մոդելը։ Մեր առավելությունը մեր կոմերցիոն փորձն է, իսկ այնտեղ, որտեղ ստեղծվում են լավ ավիաուղիներ, տնտեսությանը նպաստելու կարևոր գործոններ են ձևավորվում։ Վստահ եմ, որ կունենանք հաջողված ավիափոխադրող։ Ժամանակակից հայկական ավիափոխադրողը կտրամադրի բոլոր անհրաժեշտ ծառայությունները»,- ասաց Ադել Ալին։ 

Թռիչքների որոշ ուղղություններ արդեն նախանշված են՝ Կենտրոնական Ասիա, Ռուսաստանի Դաշնություն, Միջին Արևելք։ Ինչ վերաբերում է եվրոպական երկրներ իրականացվող թռիչքներին, ապա Ադել Ալիի խոսքով՝ դա ևս իրենց բիզնես պլանի մի մասն է և հընթացս թռիչքներ կնախատեսվեն նաև այդ ուղղություններով։ Ազգային ավիափոխադրողը Եվրոպայում համագործակցելու է 40 օդանավակայանի հետ։

«Երբ գա համագործակցելու պահը՝ կգտնենք դա անելու ճանապարհը, եթե դեռևս լուծված չլինի ԵՄ-ի «սև ցուցակում» հայտնվելու խնդիրը»,- ընդգծեց Ադել Ալին։

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանն էլ իր խոսքում նշեց, որ նպատակն, ի սկզբանե, եղել է իրապես մրցունակ տնտեսական միավորի ստեղծումը, որի շնորհիվ Հայաստանը միջազգային զբոսաշրջային քարտեզի վրա ավելի գրավիչ ուղղություն կդարձնի։

«Համագործակցությունը իրականացվում է օտարերկրյա ընկերության հետ, որովհետև «Էյր Արաբիան» ունի կենսունակ մոդելի հաջողված փորձ։ «Ֆլայ Արնան» արտահայտում է Հայաստանի էությունը և առաջացնում է այն էմոցիաները, որ պետք է առաջացնի ազգային ընկերությունը»,- ընդգծեց Փափազյանը։

Ընկերության խորհրդանիշում օգտագործվել են Հայաստանի դրոշի գույները և ճամփորդող մարդու մոդելը։   Ավիափոխադրողը սկզբում մի քանի հարյուր աշխատատեղ կապահովի, իսկ հետագայում ցանկացած նոր ուղղության և  ինքնաթիռի ավելացմանը զուգահեռ աշխատակիցների թիվը մոտ 100-ով կավելանա։

Հիշեցնենք, որ ԱՆԻՖ-ի և Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի առաջին և ամենամեծ բյուջետային ավիափոխադրող «Էյր Արաբիա»-յի միջև 2021 թվականի  հուլիսին ստորագրվել էր  հայկական նոր ազգային ավիաընկերության ստեղծման վերաբերյալ համաձայնագիր: Ստեղծված համատեղ ձեռնարկությունը կգործի որպես բյուջետային ուղևորափոխադրող ավիաընկերություն, որի բազան կհանդիսանա Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։

Սաթենիկ Հայրապետյան