Միության նախագահ ընտրվելու իմ շանսերը բարձր եմ գնահատում. Ալեքսանդր Ազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.12.2025 | 01:35
Տհաճ միջադեպ՝ Արման Ծառուկյանի մենամարտի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 01:18
ACBJJ 20․ Արման Ծառուկյանի մրցակիցը հանձնվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 23:55
ՊՍԺ-ն՝ Միջմայրցամաքային գավաթի հաղթող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 23:30
ՌԴ-ն երկրորդ անգամ է հայտարարել Կուպյանսկի նկատմամբ վերահսկողության մասին
17.12.2025 | 23:17
ԵՄ-ն կոչ է անում Թբիլիսիին ազատ արձակել անօրինական ձերբակալվածներին
17.12.2025 | 23:03
Պուտինը հայտարարել է «պատմական հողերը» ռազմական ճանապարհով գրավելու իր մտադրության մասին
17.12.2025 | 22:56
ՀՀ ՊՆ-ն և Մեծ Բրիտանիայի դեսպանությունը Երևանում անցկացրել են «Ռիսկ, բարեփոխում և դիմակայունություն» համաժողովը
17.12.2025 | 22:50
Ամանորյա գնումները՝ մեկ վայրում հատուկ զեղչերով․ բացվել է Big Christmas Market with Coca-Cola-ն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 22:43
Ռուսաստանի դեսպանին կանչել են Տաջիկստանի ԱԳՆ
17.12.2025 | 22:29
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.12.2025 | 22:17
Ադրբեջանի Մեջլիսի ղեկավարը ՀՀ-ԵՄ փաստաթղթից է դժգոհել ԵՄ դեսպանին
17.12.2025 | 22:03
Երևանում Opel մակնիշի ավտոմեքենա է այրվել
17.12.2025 | 21:49
Լավրովն ու Արաղչին քննարկել են Հյուսիս-Հարավի համար ռազմավարական Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարությունը
17.12.2025 | 21:35
Բարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market
17.12.2025 | 21:22
Արագածոտնի թեմը վաղվա պատարագը տեղափոխում է Մայր Աթոռ. այն կկայանա նույն ժամին, ինչ 10 եպիսկոպոսների հայտարարած հավաքն է
Բոլորը

«Տեղեկություն եմ ստացել, որ մի շարք դատավորներ մտադիր են տապալել այսօրվա գործընթացը»,- այս մասին ասյօր լրագրողների հետ զրույցում նշեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը:

Նշենք, որ Մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու Դատավորների ընդհանուր ժողովը, որից հետո դատավորները կընտրեն Դատավորների միության նախագահ:

Միության նախագահի պաշտոնում առաջադրվել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն ու ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը։

«Կազմակերպված է տապալել հենց կոնկրետ Միության նախագահի ընտրությունները», – ասաց Ազարյանը՝ հավելելով, թե չի կարող գուշակել՝ որն է պատճառը։

Ազարյանն ընդգծեց՝  վստահ է՝ իր շանսերը բարձր են ու եկել է ընտրվելու նպատակով։

Հարցին՝ արդյո՞ք ճնշումներ են իրականացվում դատավորների նկատմամբ, Վերաքննիչ քրեական դատարանի դատավորն արձագանքեց. «Մեզ նման դատավորներին անհնար է վախեցնել։

Ես մի քանի հարցազրույցում երկու-երեք տարի առաջ հայտարարել եմ՝ այն ժամանակ բացահայտ ճնշումներ են եղել դատավորների նկատմամբ գործադիր մարմնի ներկայացուցիչների կողմից»:

Մանրամասները՝ տեսանյութում: