Ուրցաձոր բնակավայրի վարչական ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը պաշտոնանկ է արվել Գարիկ Սարգսյանի կողմից

Լուրեր

29.06.2026 | 11:55
Հովակիմյանին էլ ՔՊ-ի հետ են շփոթում. Վարդևանյանը` իրեն «Հայաստան»-ի ներկայացուցչի հետ շփոթելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:47
Վնաս կա․ Պուտինը՝ Ուկրաինայի հարձակումների, բենզինի դեֆիցիտի, Անքորիջի համաձայնությունների մասին
29.06.2026 | 11:39
Քննարկվել է կրիտիկական հանքանյութերի ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությունը
29.06.2026 | 11:27
Պատ, դուռ, պատուհան չպիտի լինի, հենց բոլորը տեղափոխվեցին վթարային շենքը միանգամից պիտի քանդվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:15
Փոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրում. ՈՒՂԻՂ
29.06.2026 | 11:11
Երևանցիների շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի 98 թվականի «հոտած» պայմանագրին. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:06
ԱՄՆ-ն ու Իրանը պայմանավորվել են դադարեցնել փոխադարձ հարվածները
29.06.2026 | 11:03
ՍԴ-ն քննում է քաղաքական ուժերի դիմումները ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ. ՈՒՂԻՂ
29.06.2026 | 10:53
Կիևյանում ահռելի գործ է արվում, եթե վերջում ասֆալտի հարց ունեցանք, գումար չենք տալու. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 10:45
Ադրբեջանի ԱԳՆ-ն Իսրայելին կոչ է անում վերանայել Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումը
29.06.2026 | 10:35
Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
29.06.2026 | 10:26
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 29-ի դրությամբ
29.06.2026 | 10:10
Փրկարարները վիրավոր արագիլին տեղափոխվել են կենդանաբանական այգի
29.06.2026 | 09:53
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.06.2026 | 09:39
Այրված մեքենայում հայտնաբերվել է երեք քաղաքացու դի․ ՃՏՊ Սուրենավանի մոտակայքում
Բոլորը

Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանը երեկ համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարներ է նշանակել։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է համայնքի պաշտոնական կայքից։

Հատկանշական է, որ Սարգսյանի որոշումներից մեկով Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը հեռացվել է պաշտոնից, նրան փոխարինել է Նուշիկ Մարտիրոսյանը։ Անդրեասյանն այդ պաշտոնում էր 2001 թվականից՝ սկզբում որպես գյուղապետ, իսկ 2016 թվականից՝ Ուրցաձոր խոշորացված համայնքի համայնքապետ։ Սակայն 2018 թվականի հոկտեմբերի 10-ին Ռաֆիկ Անդրեասյանը հրաժարական տվեց, իսկ 2019 թվականին վերընտրվեց համայնքի ղեկավար։

Դետկետմեբրի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Ուրցաձոր գյուղում Գարիկ Սարգսյանը պարտություն էր կրել: ՔՊ-ի օգտին քվեարկել էր 420 մարդ, Ռաֆիկ Անդրեասյանի՝ «Հզոր համայնք»-ի օգտին` 728, իսկ «Հանրապետություն»-ը ստացել է 120 ձայն:

Դեկտեմբերի 16-ին, սակայն, «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների ավագանու բոլոր թեկնածուները ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել, ինչի պատճառով հունվարի 4-ին ՀՀ կառավարությունն ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին որոշում է ընդունել:

Ռոզա Վարդանյան