Սերժ Սարգսյանի գործով ուսումնասիրվում են գրավոր ապացույցները․ Բարսեղ Բեգլարյանը հրաժարվել է ցուցմունք տալ

Լուրեր

25.09.2026 | 11:29
Հիանալի բարեկամություն, արդար մրցակցություն, ԱԲ-ի վերահսկողություն. Սի Ցզինպինի ու Թրամփի հանդիպման առանցքային կետերի հետքերով
25.09.2026 | 11:18
ԱՄՆ-ը պետք է որոշի՝ ավարտե՞լ պատերազմը, թե՞ ոչ․ Իրանի նախագահը հերքել է միջուկային հավակնությունները
25.09.2026 | 11:07
Բժիշկների անհատական լիցենզավորման կարգը, սպասվող փոփոխությունները. ՈՒՂԻՂ
25.09.2026 | 10:59
Հայաստանի հավաքականը մեկնարկում է Ազգերի լիգայում
25.09.2026 | 10:58
Դատարանը մերժեց Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը
25.09.2026 | 10:50
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 25-ի դրությամբ
25.09.2026 | 10:39
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը կխաղա Ադրբեջանի հետ, կանանց թիմը՝ առաջատարի հետ
25.09.2026 | 10:31
Ռուսաստանի շրջաններում և Ղրիմում ուկրաինական ԱԹՍ-ները գործարաններ են թիրախավորել․ զոհ և վիրավորներ կան
25.09.2026 | 10:11
Էրդողանը սպանել է հազարավոր խաղաղ քրդերի, ժխտում է Հայոց ցեղասպանությունը․ Նեթանյահուն ՄԱԿ-ի ամբիոնից մեղադրանքներ է հնչեցրել
25.09.2026 | 10:08
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
25.09.2026 | 10:03
TRIPP-ի իրագործումը պատմական նշանակություն է ունենալու Հայաստանի համար․ զուգահեռ սպասում ենք Հայաստան–Թուրքիա երկաթուղու բացմանը․ Փաշինյան
25.09.2026 | 09:45
Միրզոյանն ու Բայրամովը Նյու Յորքում քննարկել են խաղաղության պայմանավորվածությունների առաջընթացն ու տրանսպորտային ապաշրջափակումը
25.09.2026 | 09:31
Հայաստան–Ռուսաստան հարաբերությունները կփոխվեն, Կենտրոնական Ասիայի երկրների հետ կապերը դինամիկ են, առանցքային են հարևանները․ Փաշինյան
25.09.2026 | 09:19
Հայաստանում սպասում են Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին․ Փաշինյան
25.09.2026 | 09:03
«Արտաքին ու ներքին ուժերը պետության զավթման պլան էին մշակել»․ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից՝ ընտրությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի և Գյուղնախարարության Բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանի գործով դատական նիստում ընթանում է գործում առկա փաստաթղթերի ուսումնասիրության փուլը:

Դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր նորից անդրադառնում է նախաքննության փուլում տեղի ունեցած գործընթացներին: Դեռ ամիսներ առաջ դատախազը միջնորդել էր դատարանին թույլ տալ, որ Սերժ Սարգսյանի և Բարսեղ Բեգլարյանի վերաբերյալ բանկային գաղտնիքները տրամադրվեն նախաքննական մարմնին: Խոսքը վերաբերում է վերջին 6 տարվա ընթացքում իրականացված բանկային գործարքներին: Դատարանը բավարարել էր այդ միջնորդությունը: Պաշտպանական կողմը, սակայն, առարկել է բանկային գաղտնիքը հրապարակելու վերաբերյալ միջնորդության դեմ՝ նշելով,

«Մինչև հիմա էլ չեմ հասկացել, թե ինչու դատարանը նման որոշում կայացրեց, որ բանկային գաղտնիքը տրամադրվի նախաքննական մարմնին»,- նշում է պաշտպան Ամրամ Մակինյանը։

Այսօրվա դատական նիստում դատավոր Միսակյանն ուսումնասիրում է գործով առկա գրավոր ապացույցները։ Դրանց համաձայն` Բարսեղ Բեգլարյանը հրաժարվել է ցուցմունք տալ։ «Բարսեղ Բեգլարյանը ստացել է քրգործում որպես մեղադրյալ ներգրավվելու մասին որոշման արձանագրությունը, սակայն հրաժարվել է որևէ գրառում կատարել կամ ստորագրել այն։ Քրեական գործի կապակցությամբ Բարսեղ Բեգլարյանը հրաժարվել է որևէ դիրքորոշում հայտնել, ցուցմունք տալ` պատճառաբանելով, որ ցանկանում է պաշտպան ունենալ»,– ասաց Միսակյանը։

Հիշեցնենք՝ ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:

Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։

Ռոզա Վարդանյան