Էրդողանը ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը դարձյալ կապել է Ադրբեջանի հետ
Քաղաքականություն
13.01.2022 | 17:48Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր Անկարայում ԵՄ երկրների դեսպանների հետ հանդիպմանն անդրադարձել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, գրում են թուրքական լրատվամիջոցները։
Նա նշել է, որ «Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատագրումը նոր դարաշրջան է բացել Կովկասում»։
«Թուրքիան հարաբերությունների կարգավորման գործընթաց է սկսել Հայաստանի հետ։ Որպեսզի քայլերն արդյունք տան, Հայաստանի համար կարևոր է օգտվել հնարավորությունից և դրական հարաբերություններ հաստատել Ադրբեջանի հետ»,-ասել է Էրդողանը։
Հիշեցնենք, որ հայ-թուրքական հարաբերութունների կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը տեղի կունենա վաղը Մոսկվայում։
Էմմա Չոբանյան