Ալիևը կրկին տարածքային պահանջներ է ներկայացրել ՀՀ-ին

Լուրեր

14.09.2026 | 10:44
Չեմ պատրաստվում հրաժարական տալ, շատ տափակ հումոր էր․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:35
Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը 10 օրով կդադարեցվի
14.09.2026 | 10:21
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա․ Սոչիում հինգ մարդ է վիրավորվել
14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
Բոլորը

Հարավային Կովկասում խաղաղության հաստատման համար Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում։

«Մենք երրորդ պատերազմ չենք ուզում, դա մեր պլաններում չկա։ Մենք ցանկանում ենք, որ ռազմական փուլն ավարտվի, մենք ցանկանում ենք նորմալ հարաբերություններ հաստատել, ցանկանում ենք, որ Հայաստանը վերջապես ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Մենք դա ենք ուզում։ Սակայն եթե տեսնենք, որ մեզ համար վտանգ կա, այն տեղում կոչնչացվի»,- հայտարարել է Ալիևը՝ Հայաստանի հասցեին կրկին սպառնալիքներ հնչեցնելով։

«Հայաստանը հիմա պետք է ընտրություն կատարի՝ ճիշտ ընտրություն։ Ես ասել եմ, որ մեր առաջարկը միշտ սեղանին է լինելու։ Եթե Հայաստանը չի ցանկանում ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա մենք էլ չենք ճանաչի նրա տարածքային ամբողջականությունը»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
Բացի այդ, Ալիևը կրկին տարածքային պահանջներ է ներկայացրել Հայաստանին ու զբաղվել պատմական կեղծարարությամբ՝ նշելով, որ ՀՀ տարածքները պատկանում են Ադրբեջանին։

«1920 թվականի նոյեմբերին «մեր տարածքը»՝ Զանգեզուրը, միացվել է Հայաստանին, ավելի վաղ՝ 1918 թվականի մայիսի 29-ին, Երևանը «տրվել է» Հայաստանին։ Ուստի, մենք բազմաթիվ պատճառներ ունենք չճանաչելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Չնայած դրան, հանուն ապագա խաղաղության մենք պատրաստ ենք դրան»,- ասել է Իլհամ Ալիևը։

Նա հավելել է, թե Հայաստանին առաջարկել են փոխադարձ ճանաչել տարածքային ամբողջականությունը, սկսել սահմանի դելիմիտացիայի աշխատանքը, հաղորդակցությունների բացման գործընթացը ու խաղաղության պայմանագիր ստորագրել։

«Խաղաղության պայմանագրի ստորագրումը 100 տոկոսանոց երաշխիք չէ, սակայն, ամեն դեպքում, այն զգալիորեն կնվազեցնի պատերազմի վտանգը»,- ասել է Ադրբեջանի նախագահը՝ հավելելով, որ, անկախ ամենից, Բաքուն շարունակելու է հզորացնել ռազմական ներուժը։

Էմմա Չոբանյան