Գյումրեցի Ավետիսյանների սպանությունից 7 տարի անց․ գործը դեռ Եվրադատարանում է

Լուրեր

08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
Բոլորը

7 տարի առաջ այս օրը Գյումրու Մյասնիկյան 188 հասցեում իրենց իսկ տանը սպանված Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը մեզ հետ զրույցում ասաց, որ սպասում են Եվրոպական դատարանի վճռին։

«Մենք՝ որպես Ավետիսյանների հարսի և երեխաների իրավահաջորդի ներկայացուցիչ դիմել էինք Եվրոպական դատարան՝ կյանքի իրավունքի խախտման փաստով ոչ արդյունավետ քննություն իրականացնելու հիմքով։ Դիմում ենք ուղակել, սակայն որևէ նորություն չկա», -ասաց Արթուր Սաքունցը։

Նա նշեց, որ Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության մեջ մեղադրված ռուս զինծառայող Վալերի Պերմյակովից որևէ տեղեկություն չունեն, չգիտեն՝ որտեղ է կրում պատիժը։
«Մենք մի անգամ դիմել էինք, ոչինչ չէին ասում, հայտնի չէ՝ պատիժ կրո՞ւմ է, չի՞ կրում, ողջ է, թե ոչ, ոչ մի բանից տեղյակ չենք, նրան տեղափոխեցին Ռուսաստան, միայն այսքանը գիտենք»,-ասաց Արթուր Սաքունցը։

Նա նշեց, որ Ավետիսյանների սպանությունը չբացահայտված է․ օբյեկտիվ, բազմակողմանի քննություն չի ընթացել, չի բացահայտվել իրական հանցագործություն կատարած անձը և շարժառիթը։
«Եթե շարժառիթը բացահայտված չէ, չի կարող հանցագործությունը համարվել բացահայտված»,- ասաց Արթուր Սաքունցը։

Հիշեցնենք, որ Գյումրու Արցախ թաղամասի Մյասնիկյան փողոցի 188 տանը բնակվող Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանությունը տեղի էր ունեցել 2015 թվականի հունվարի 12-ի լուսադեմին։ Սպանվել էին Սերյոժա և Հասմիկ Ավետիսյանները, նրանց դուստրը՝ Աիդա Ավետիսյանը, որդին՝ Արմեն Ավետիսյանը, հարսը՝ Արաքսյա Ավետիսյանը և երկու մանկահասակ երեխաները՝ Հասմիկ և Սերյոժա Ավետիսյանները։

Նրանց սպանության մեջ մեղավոր ճանաչվեց ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը։ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2016 թվականի օգոստոսի 23-ին նրան դատապարեց ցմահ ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության, ավազակային հարձակման և հայ-թուրքական սահմանը հատելու փորձի մեջ։ Ամբողջ դատավարությունն ընթացավ ռուսական ռազմաբազայի տարածքում, իսկ վճռի հրապարակումից հետո Պերմյակովին տեղափոխեցին ՌԴ։ Ըստ ՌԴ արդարադատության նախարարության տեղեկատվության,՝ նա պատիժը կրում է ՌԴ-ի Յամալո-Նենեցկի ինքնավար մարզի թիվ 8 ուղղիչ գաղութում՝ հատուկ պահման ռեժիմում։

Արմիկ Մովսիսյան