Գերիների նոր խումբ կվերադառնա․ քանի՞ հայ է մնում Բաքվի բանտերում․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.09.2026 | 19:22
Պապիկյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են գործակցության հեռանկարներին առնչվող հարցեր
14.09.2026 | 19:08
«Արթիկ» ՔԿՀ-ի ծառայող է ձերբակալվել
14.09.2026 | 18:49
Ահազանգից երկու օր անց խոշտանգման ենթադրյալ դեպքի առթիվ վարույթ չի նախաձեռնվել. Խաժակ Թովմասյանը հաղորդում է ներկայացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 18:30
Այցը ցույց տվեց՝ ինչպես խաղաղությունը կարող է նոր հնարավորություններ ստեղծել Հարավային Կովկասի համար․ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը՝ գործերի հավատարմատարի Արցախ այցի մասին
14.09.2026 | 18:19
Փաշինյանն ու Բունդեսթագի պատվիրակությունը քննարկել են Հայաստան–Գերմանիա և Հայաստան–ԵՄ հարաբերությունները
14.09.2026 | 18:10
ԵՄ ներկայացուցիչը Երևանում է // Միացյալ Թագավորության երեք երկրներն անկախության գործընթաց կսկսեն․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 18:03
Սամվել Կարապետյանը 30-ից ավելի գիտական աշխատությունների հեղինակ է, դրանց ծանո՞թ եք․ Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 17:57
Կրեմլը ողջունել է Կիևին ուղղված Թրամփի կոչը՝ դադարեցնել ՌԴ-ի տնտեսական ենթակառուցվածքների վրա հարձակումները
14.09.2026 | 17:49
Չեմ վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում հայկական հարուստ հետքը. Գրոնո
14.09.2026 | 17:40
Արփինե Սարգսյանն ու Իրակլի Կոբախիձեն քննարկել են իրավապահ համագործակցությունն ու ռազմավարական գործընկերության խորացումը
14.09.2026 | 17:31
«Ուժեղ Հայաստանը» հանձնաժողովի նախագահի պաշտոնում նոր թեկնածու առաջադրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 17:22
Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի առաջնորդները Միացյալ Թագավորությունից անկախանալու մասին փոխըմռնման հուշագիրը
14.09.2026 | 17:12
Եվրահանձնաժողովը կուսումնասիրի ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի գրառումը Արցախի մշակութային ժառանգության մասին
14.09.2026 | 17:07
Չփորձե՛ք ինձ նկատողություն անեք․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 16:56
Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը հրաժարական է տվել
Բոլորը

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո դեկտեմբերի 13-ին Արցախի Խծաբերդ-Հին Թաղեր հատվածից գերեվարվել էին 62 շիրակցիներ, նրանցից 29-ն արդեն վերադարձել է հայրենիք, 33-ը դեռ Բաքվի բանտերում է։ Խծաբերդից գերեվարված շիրակցի ռազմագերիների հարազատները երեկ կրկին Կառավարության շենքի դիմաց էին. գործադիրից պահանջը նույնն էր՝ հասնել Ադրբեջանում գերության մեջ պահվող իրենց հարազատների վերադարձին։

«Այսօր էլի նույն ակնկալիքով ենք այստեղ, որ ինչ-որ մեկը մեզ կոնկրետ պատասխան տա»,- ասում է գերության մեջ գտնվող Հայկազ Հովհաննիսյանի եղբայրը՝ Արկադի Հովհաննիսյանը։ Այս մարդիկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վերջին անգամ հանդիպել են ամռանը։ Այդ ժամանակ այսպիսի խոստում էր հնչել՝ «Երկու ամիս էլ մեր տղաները թող համբերեն՝ լավ կլինի»․․․

Ամիսը մեկ անգամ հարազատները Կարմիր խաչի միջոցով հնարավորություն են ունենում վիդեոձայնագրության, նամակների միջոցով շփվել գերության մեջ պահվող իրենց որդիների, եղբայրների հետ։ 

Գերության մեջ գտնվող Հայկազ Հովհաննիսյանի եղբայրը՝ Արկադի Հովհաննիսյանը, Factor.am-ին տեղեկացրել էր, որ, եթե Կառավարությունից որևէ մեկի հետ հանդիպում այդպես էլ չկայանա և իրենց հստակ պատասխաններ չտրվեն, ապա կգիշերեն Կառավարության շենքի դիմաց։ Գերեվարված պահեստազորայինների հարազատներին ուշ երեկոյան ընդունել է բարձրաստիճան պաշտոնյա։ Արկադի Հովհաննիսյանը, որ չցանկացավ նշել թե ով է եղել այդ պաշտոնյան, ասաց, որ  լսել են իրենց պահանջները և վստահեցրել՝  գերիների վերադարձի համար արվում է առավելագույնը։  Պաշտոնյան  հայտնել է, որ առաջիկայում գերիների նոր խումբ կվերադառնա հայրենիք։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

«Մենք ևս ունենք որոշ տեղեկություններ, որ պայմանավորվածությունների շրջանակներում նոր խմբի վերադարձ է սպասվում»,- ասաց իրավապաշտպանը։

Մինչև այժմ գերության մեջ գտնվող քանի՞ ռազմագերի և պահվող անձ կա․ պատերազմից ավելի քան մեկ տարի անց պաշտոնական տեղեկությունները հակասական են, իսկ ադրբեջանական կողմի ներկայացրած թվերն այսպիսին են։

«Գերիների մասով պաշտոնական հստակ թիվը 46-ն է։ Նրանք Ադրբեջանի կողմից ճանաչվում են գերեվարվածներ և իրենց մոտ պահվող անձինք»,- նշում է Սիրանուշ Սահակյանը։

Իրավապաշտպանը,սակայն, ընդգծում է՝ ոչ պաշտոնական տվյալներով գերվարվածների իրական թիվն ավելի մեծ է։ Նրանցից շատերը Բաքվում անցնում են տարբեր դատական գործերով։ Ադրբեջանից վերադարձված գերիների շարքում նաև եղել են Բաքվում դատապարտված, բայց պատիժը ամբողջովին չկրած Հայաստանի քաղաքացիներ․ ասում է իրավապաշտպանը։

Ադրբեջանը հայկական կողմին վերջին անգամ դեկտեմբերի 29-ին է գերիներ փոխանցել․ նրանք նոյեմբերի 16-ի բախումների ժամանակ գերեվարված զինծառայողներն էին, որոնք վերադարձվեցին Հունգարիայի միջնորդությամբ։ Ընդհանուր առմամբ, պաշտոնական տվյալներով, Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 140 հայ գերի։ Գերությունից վերադառնալուց հետո զինծառայողներից 6-ը մեղադրվում է մարտական հերթապահության կամ ծառայության կանոնները խախտելու մեջ, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան