Հունվարի 3-ին խցանում կար, նշանակում է՝ տնտեսական աշխուժություն կա, տարին առույգ կսկսենք. Քերոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.08.2026 | 14:52
Չեռնիգովում ռուսական հարվածի հետևանքով երկու զոհ կա, այդ թվում՝ 4-ամյա աղջիկ
26.08.2026 | 14:43
Խոզանի և բուսական մնացորդների այրումը վտանգում է կենսաբազմազանությունը․ ՇՄՆ
26.08.2026 | 14:34
Տամբովի մարզում Wildberries-ի պահեստն ամբողջությամբ ոչնչացվել է ԱԹՍ-ների հարձակումից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:25
Մենք դատավորներին չենք զանգում, նրանք գործում են առանց հրահանգների. Սոնա Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:17
Առուշ Առուշանյանի գործունեությունը ինչպե՞ս եք գնահատում․ ՔՊ-ականը՝ Գորիսի նախկին փոխքաղաքապետին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:12
«Ալ Նասրը» 10 ֆուտբոլիստով կամային հաղթանակ է տարել 0:2-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:08
Կրեմլը ձեռնպահ է մնում Հայաստանի ներքաղաքական զարգացումները մեկնաբանելուց․ Պեսկով
26.08.2026 | 14:03
Ես 21 տարեկանում միլիոնատեր չեմ եղել. Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:00
Սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության արդյունքների ամփոփում. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 13:55
Կահույքի ոլորտում իրացման շրջանառությունն աճել է 26.7%-ով․ ՊԵԿ
26.08.2026 | 13:51
Ճամբարակ-Վահան ճանապարհին զինծառայողների վրաերթի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել
26.08.2026 | 13:46
PFA. Պրեմիեր լիգայի անցած մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստն ու խորհրդանշական հավաքականը
26.08.2026 | 13:37
Հայկական Arins Group-ը գնում է Վրաստանում Terabank-ը և Biltmore հյուրանոցը․ վրացական ԶԼՄ-ներ
26.08.2026 | 13:27
ԱՄՆ-ը դադարեցրել է ամբողջ աշխարհում վիզաների համար դիմումների ընդունումը
26.08.2026 | 13:18
Ավելի անխոցելի թեկնածու կարող էիք առաջադրել․ Բաքոյանը՝ Իրինա Յոլյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամանորի ոչ աշխատանքային օրերի կրճատումը տնտեսապես արդարացված է։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Հունվարի 3-ին, ժամը 4-ին հանդիպում ունեի, և այն մարդը, որ պետք է գար, 10 րոպե ուշացավ, եկավ, ասաց. «Խցանում էր, դրա համար ուշացա»։ Նման բան Հայաստանում երբեք չի եղել հունվարի 3-ին, և ես կարծում եմ, որ այն տնտեսական աշխուժությունը, որ մենք արդեն տեսնում ենք, թույլ է տալիս ասել, որ մենք բավական լավ, առույգ ենք սկսել տարին»,- նշեց Քերոբյանը։

Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ մանրածախ առևտրի կետերի ու խոշոր արդյունաբերական ընկերությունների հետ շփումների ժամանակ նրան հայտնել են, որ նախորդ տարիների համեմատ շատ մեծ փոփոխություն են նկատել։

«Պետք է սպասենք թվերին, բայց ես կարծում եմ, որ դրանք կգերազանցեն այն թվերը, որ մենք ներկայացրել էինք այդ նախագծի ներկայացման ժամանակ»,- նշեց նախարարը։

Հիշեցնենք` 2020թ. նոյեմբերի 17-ի նիստում Ազգային ժողովը, կառավարության առաջարկով, հաստատել էր «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի փոփոխված նախագիծը: Դրանով կրճատվել էին ամանորյա տոնական ու ոչ աշխատանքային օրերը։

Այս տարվանից սկսած` ՀՀ աշխատող քաղաքացիների համար հանգստյան օրեր են դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 2-ը ներառյալ, և հունվարի 6-ը՝ Սուրբ ծնունդը:

Ամանորի ոչ աշխատանքային օրերի քանակը կրճատելու առաջարկի հիմնավորման ժամանակ Քերոբյանը հայտարարել էր, որ երկարատև Ամանորի պատճառով ՀՀ պետական բյուջեն տարեկան ՀՆԱ–ի մոտ 88 միլիարդ դրամի չափով գումար է կորցնում։

Մանրամասները՝ տեսանյութում: