Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ մի քաղաքացի Հայաստանի կողմից հանձնվել է Միացյալ Նահանգներին

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ և ՀՀ իրավապահների, դատախազների շարունակական համագործակցության և ամուր գործընկերության արդյունքում 2022թ․ հունվարի 10-ին Հայաստանի կողմից Միացյալ Նահանգներին փոխանցվեց հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ մի քաղաքացի. տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:

Ինտերպոլի կողմից «կարմիր» միջազգային հետախուզում հայտարարելուց հետո հիշյալ ԱՄՆ քաղաքացին 2021թ․ օգոստոսին ձերբակալվել էր Երևանում՝ ՀՀ ոստիկանության կողմից։ Սա հնարավոր էր դարձել

Պետքարտուղարության դիվանագիտական անվտանգության ծառայության քննչական գործողությունների շնորհիվ։ Հիշյալ անձը հետախուզվում էր Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից երեխայի նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով։

Հետախուզման մեջ գտնվողի հանձնումը հնարավոր եղավ ՀՀ Գլխավոր դատախազության եռանդուն ջանքերի և ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի Միջազգային գործերի գրասենյակի, ԱՄՆ դատական կատարածուների ծառայության Միջազգային հետաքննությունների բաժանմունքի, ՀԴԲ իրավական կցորդի (նստավայրը՝ Թբիլիսի) և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության համագործակցության շնորհիվ։

«Միջազգային համագործակցությունը անդրազգային հանցավորության դեմ պայքարում առանցքային նշանակություն ունի և մենք բարձր ենք գնահատում ՀՀ Գլխավոր դատախազության և ՀՀ իրավապահների հետ մեր համագործակցությունը, որը թույլ տվեց ձերբակալել և ԱՄՆ-ին փոխանցել հիշյալ անձին։ Սա արդեն 5-րդ անգամն է, երբ աշխատելով մեր հայ գործընկերների հետ հետախուզման մեջ գտնվող անձինք վերադարձվում են Միացյալ Նահանգներ՝ պատասխանատվության ենթարկվելու իրենց գործած հանցանքների համար», – ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Մ․ Թրեյսին։

Հետախուզվողն ԱՄՆ-ում կկանգնի դատարանի առաջ։ Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՄՆ դատարանի կողմից։