Լռությունը խախտվեց․ պաշտոնական Բաքուն առաջին անգամ մեկնաբանել է Ղազախստանում տիրող իրադարձությունները

Լուրեր

14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
Բոլորը

Պաշտոնական Բաքուն առաջին անգամ արձագանքել է Ղազախստանի իրադարձություններին։ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Թյուրքական պետությունների կազմակերպության ԱԳՆ-ի խորհրդի արտահերթ նիստին ունեցած ելույթում անդրադարձել է ղազախստանյան իրադարձություններին։ Նա նշել է, որ Ադրբեջանը աջակցում է Ղազախստանում իրավիճակի շուտափույթ կարգավորմանն ու օրենքի գերակայության վերականգնմանը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ադրբեջանը խորը անհանգստությամբ հետևում է եղբայրական Ղազախստանում ստեղծված իրավիճակին։ Ադրբեջանն աջակցում է Ղազախստանում իրավիճակի շուտափույթ կարգավորմանը և օրենքի գերակայության վերականգնմանը։ Չի կարող լինել որևէ արդարացում ուժի անօրինական կիրառմանն ու բռնությանը, որը խաթարում է հասարակական կարգն ու սպառնում մարդու հիմնարար իրավունքներին ու քաղաքացիական ազատություններին։ Դրա համար այն պետք է վճռական կերպով դատապարտվի ու մերժվի։ Մենք հավատում ենք Ղազախստանի ժողովրդի և կառավարության իմաստությանն ու կարողությանը։ Մենք հավատում ենք, որ Ղազախստանը դուրս կգա իրավիճակից՝ չվտանգելով իր ձեռքբերումները, և ողջախոհությունը կհաղթի»,-ասել է Բայրամովը։

Նա նշել է, որ այդ ամենի հետ կապված Թյուքական պետությունների կազմակերպության առաջ կարևոր խնդիր է դրված։

«Կազմակերպությունը հիմնված է անդամ երկրների համերաշխության վրա, և մեր ընդհանուր պարտականությունն է աջակցել մեր ղազախ եղբայրներին ու քույրերին այս դժվարին ժամանակներում։ Մենք ողջունում ենք հունվարի 6-ի հռչակագիրը այն մասին, որ կազմակերպությունն անհրաժեշտության դեպքում պատրաստ է աջակցություն ցուցաբերել Ղազախստանին ստեղծված իրավիճակից ելք գտնելու հարցում»,-ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։

Էմմա Չոբանյան