Թուրքերը Հայաստանն ընկալում են որպես թիվ 1 սպառնալիք

Լուրեր

14.09.2026 | 10:46
Օմանը հետաձգել է Հորմուզի նեղուցի շուրջ Իրանի և տարածաշրջանի երկրների հետ բանակցությունները
14.09.2026 | 10:44
Չեմ պատրաստվում հրաժարական տալ, շատ տափակ հումոր էր․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:35
Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը 10 օրով կդադարեցվի
14.09.2026 | 10:21
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա․ Սոչիում հինգ մարդ է վիրավորվել
14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
Բոլորը

Թուրքական Քադըր Հաս համալսարանի Թուրքական հետազոտությունների կենտրոնն  ու Global Academ-ին հրապարակել են համատեղ  ամենամյա հետազոտության արդյունքները։ Հետազոտությունն իրականացվել է  2021թ-ի հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում։

Ըստ հարցումների՝ 2021 թ-ին Թուրքիայի քաղաքացիների հիմնական մտահոգություններն են եղել տնտեսական խնդիրները, փախստականներն ու COVID-19-ը։  Հետազոտության համաձայն՝ ամենակարևորը Թուրքիայի քաղաքացիների համար տնտեսական խնդիրներն են 22․7 տոկոսով , երկրորդը փախստակաների հարցն է 17․9 տոկոսով։ Կորոնավիրուսի համավարակը, որը նախորդ տարի առաջին տեղում էր, նահանջել է երրորդ տեղ 15․8 տոկոսով։ Իրավունքների ու ազատությունների սահմանափակման թեման չորրորդ տեղում է 7․3 տոկոսվ, իսկ ահաբեկչության դեմ պայքարը՝ հինգերորդն է 7․2 տոկոսով։

Հետազոտությունը  բավական ուշագրավ պատկեր է վեր հանել այլ երկրների հետ Թուրքիայի հարաբերությունների ոլորտում։  Մասնավորապես, հարցված թուրքերի 60․9 տոկոսը  իրենց երկրի թիվ 1 սպառնալիք  են համարում Հայաստանը։  ԱՄՆ-ն, որը երկար ժամանակ  Թուրքիայի համար սպառնալիք ընկալվող երկրների շարքում  առաջին տեղում էր , 56․1 տոկոսով հայտնվել է երրորդ տեղում։  Իսրայելը երկրորդ տեղում է, Իրաքը՝ չորրորդը։

Էմմա Չոբանյան