Հայաստանը մեծ սխալ է գործել` խաղաղապահ զորք ուղարկելով  Ղազախստան, այդպես դարձել է մեղսակից․ Փոլ Գոբլ

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Ղազախների ապստամբությունը պատասխանն է այն անպաշտպան իրավիճակի, որում նրանք հայտնվել են իրենց կառավարության սխալ քաղաքականության հետևանքով Factor.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլը՝ խոսելով այս օրերին Ղազախստանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։

«Տարբեր մարդիկ, այդ թվում՝ կառավարության և Կրեմլի ներսում գտնվող խմբերը, փորձում են շահարկել իրավիճակը»,- նկատեց նա։

Փոլ Գոբլը, խոսելով Ղազախստանում ծավալվող իրադարձություններում  Ռուսաստանի դերի մասին, նշեց, որ Մոսկվայի նպատակն է՝ այնպես անել, որ փողոցը երբեք չկարողանա տապալել նախկին խորհրդային տարածքում իշխանության ղեկին գտնվողներին։  «Ռուսաստանը նաև ձգտում է ընդլայնել իր ազդեցությունն ու նույնիսկ վերահսկողությունն այդ երկրներում: Նա չէ բողոքի ակցիաներ ստեղծողը, բայց շահագործում է դրանք այդ նպատակով»,- ասաց նա։

Խոսելով արդեն ներղազախստանյան զարգացումներում ՀԱՊԿ-ի, այդ թվում Հայաստանի ներգրավվածության մասին՝ ամերիկացի վերլուծաբանը  նշեց՝ Հայաստանը մեծ սխալ է գործել խաղաղապահ զորք ուղարկելով։ Այդպես, ըստ նրա, պաշտոնական Երևանը դարձել է մեղսակից փորձել է ճնշել այլ երկրի ժողովրդի։ «Այդ մասնակցությունը հետագայում կարող է շրջվել Հայաստանի դեմ»,- ասաց նա։

Պատասխանելով դիտարկմանը, թե Արևմուտքը ինչ դիրքորոշում ունի Հայաստանի այդ քայլի վերաբերյալ, նա նշեց, որ չի կարծում, որ Արևմուտքն այս հարցում  որևէ եզրակացության արդեն եկել է։ Ամեն դեպքում, նրա խոսքով, ավելի լավ կլիներ, որ Հայաստանը մի կողմ կանգներ։

«Բայց Երևանն արդեն խառնվել է, պետք է հիմա պարզապես խուսափի ավելի խորանալուց»,-   իր խոսքը եզրափակեց ամերիկացի վերլուծաբանը։

Հիշեցնենք, որ Ղազախստանում մի քանի օր շարունակվող բողոքի զանգվածային ակցիաները վերաճեցին բախումների, ցուցարարները գրավեցին Ալմաթիի օդանավակայանը:

Նշենք, որ Ղազախստանի նախագահ Ժոմարդ Տոկաևը հայտարարեց, որ օգնություն է խնդրել ՀԱՊԿ գործընկերներից՝«ահաբեկչական սպառնալիքը» հաղթահարելու համար: Տոկաևի հայտարարությունից հետո ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ը հավաքական խաղաղապահ ուժեր է ուղարկում Ղազախստան:

Հայաստանից Ղազախստան է գործուղվել 100 հոգանոց խաղաղապահ զորք, որը, ըստ պաշտոնական հաղորդագրության, իրականացնելու է ռազմավարական նշանակության շենք-շինությունների և ենթակառուցվածքների պահպանության գործառույթներ։

Հռիփսիմե Հովհաննիսյան