Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամը չի դասվում «թեթևների» շարքին․ ԱՀԿ

Լուրեր

29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
29.07.2026 | 21:57
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր
29.07.2026 | 21:43
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ
29.07.2026 | 21:27
Լոռու մարզում հարսանյաց արարողությունից հետո 22 քաղաքացի թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ
29.07.2026 | 21:14
Ջանես Նազարյանի պատվին Բաքվում հնչել է ՀՀ պետական օրհներգը
29.07.2026 | 21:00
Փաշինյանը ծնեց և բուծեց ռուսամետ ընդդիմությանը․ Սամվել Կարապետյանին նա բերեց քաղաքական դաշտ. Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:51
Ադրբեջանում քաղաքացին դատապարտվել է 15 օրվա վարչական կալանքի՝ WhatsApp-ում Էրդողանի մասին գրառման համար
29.07.2026 | 20:38
Կապոցով փողեր, 263 ձերբակալված․ ՀԿԿ-ն ենթադրյալ ընտրակաշառքի գործերը հերթով դատարան է ուղարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:28
Զելենսկին հայտնել է, որ Ղրիմի հարցը դեռևս խաղաղության բանակցությունների մաս չի կազմում
29.07.2026 | 20:13
Զինծառայողին ծեծելու ահազանգի հետքերով. ՄԻՊ-ն այցելել է Երևանի կայազորային հոսպիտալ
29.07.2026 | 20:00
Եթե ՌԴ-ն ՀՀ-ի դեմ հարձակման միջոց է օգտագործում գազը, պիտի այլընտրանք գտնենք, դիտարկելով նաև Ադրբեջանից ներկրումը․ Յուրի Մովսեսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 19:46
Ըմբիշ Ջանես Նազարյանը Բաքվում դարձավ աշխարհի Մ-17 չեմպիոն, Գևորգ Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամը չի դասվում «թեթևների» շարքին, չնայած «դելտայի» համեմատ՝ ավելի պակաս լուրջ է թվում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՀԿ գլխավոր քարտուղար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը, գրում  էkorrespondent-ը։

«Չնայած «օմիկրոնն» իսկապես պակաս վտանգավոր է թվում «դելտայի» համեմատ, հատկապես՝ պատվաստվածների համար, սա չի նշանակում, որ այն պետք է դասել «թեթևների» շարքին։ Ինչպես և նախորդ շտամների պարագայում, «օմիկրոնը» հանգեցնում է մարդկանց հոսպիտալացման և սպանում է մարդկանց։ Փաստացի, դեպքերի ցունամին այնքան մեծ է և բարձր, որ խաթարում է ողջ աշխարհում առողջապահական համակարգը»,- հայտարարել է Գեբրեյեսուսը։

ԱՀԿ գլխավոր տնօրենը նաև նշել է, որ նոր շտամի պատճառով հիվանդանոցները դառնում են գերծանրաբեռնված, ինչը հանգեցնում է հիվանդների մահվան ոչ միայն COVID-19-ից, այլ նաև այլ հիվանդություններից և վնասվածքներից, քանի որ հիվանդները չեն կարողանում ժամանակին օգնություն ստանալ։

Գեբրեյեսուսը կոչ է արել մարդկանց պատվաստվել և հետևել սոցիալական միջոցառումներին, ինչպես նաև պնդել է ամբողջ աշխարհում պատվաստանյութերի հավասար բաշխման հարցում։

Նախօրեին հաղորդվել էր, որ Հնդկաստանում գրանցվել է «օմիկրոն» շտամից մահվան առաջին դեպքը։ Մինչ այդ, այս մուտացիայից մահվան դեպքեր էին գրանցվել մի քանի այլ երկրներում։

Տաթև Ֆռանգյան