Պետական ինստիտուտների թերկայացածության արդյունք է այսքան ապօրինի շինություն ունենալը. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
05.01.2022 | 11:49Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց ինքնակամ կառույցների հաշվառման կարգը սահմանելու մասին հարցը:
«Այս կարգավորումը շատ կարևոր է, ՏԻՄ և պետական կառավարման մարմինները պետք է արդյունավետ աշխատանք իրականացնեն»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա դիտարկմամբ՝ պետական ինստիտուտների թերկայացածության արդյունք է այսքան ապօրինի շինություն ունենալը:
«Քաղաքաշինական միջավայրի ձևավորման առումով պետական ինստիտուտների կայացումը և պետական բանաձևերի ձևակեպումը կարևոր գործառույթ է, որը պետք է իրականացնենք»,- ասաց վարչապետը:
Մանրամասները՝ տեսանյութում: