2022 թվական ենք մտնում լուրջ բարեփոխումներով. կրճատեցինք ամանորյա տոնական օրերը. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.09.2026 | 20:44
Շախմատի Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 10-րդն է վարկանիշով
15.09.2026 | 20:30
«Էդ տեսակի հետ ինչ խոսես»․ Առուշանյանի ճանապարհը դեպի Փաշինյանի «Համերաշխություն». ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:21
Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր
15.09.2026 | 20:13
ԵԼ. Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «Սպարտա Պրահա» հանդիպման մրցավարները
15.09.2026 | 20:00
Փաշինյա՛ն, ասա՛, որն է այլընտրանքը․ ՌԴ-ի անկատար անվտանգային համակարգից հրաժարվելով՝ ՀՀ-ն մնում է վակուումի մեջ․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:51
«Չենք մոռանա մեր դեմ կատարված վայրագությունները»․ Ալիևը ՀՀ-ին մեղադրել է «հանցագործությունների» մեջ
15.09.2026 | 19:41
«ԿԲ-ն ավելի ուժգին և ոչ բնականոն կարձագանքի, եթե ՌԴ-ն գազի գինը բարձրացնի». ԿԲ նախագահ
15.09.2026 | 19:30
TRIPP-ի մեծ նախագիծը սպասում է ՍԴ-ի փոքրիկ «Այո»-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:21
Դատավոր Սամվել  Թադևոսյանը կրկին հրաժարականի դիմում է ներկայացրել. ԲԴԽ-ն դադարեցրել է նրա լիազորությունները
15.09.2026 | 19:14
Զախարովան հայտարարել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հանրաքվեի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել
15.09.2026 | 19:00
ՌԴ-ն հեռանում է, բայց բազայի դուրսբերման պատճառը ՀՀ-ի վրա է գցում․ Փաշինյանը չի բարձրաձայնել այդ հարցը․ Գևորգ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«2022 թվական ենք մտնում լուրջ բարեփոխումներով. կրճատեցինք ամանորյա տոնական օրերը»,-Կառավարության այս տարվա առաջին նիստի մեկնարկին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով տոնական օրերի թիվը կրճատելու վերաբերյալ որոշմանը և ընդգծելով, որ այսկերպ չի նսեմացվում քաղաքացիների հանգստի իրավունքը:

«Այս որոշմամբ մենք ընդգծում ենք, որ առաջիկա տարիներին ավելի շատ պետք է կենտրոնանանք աշխատանքի և կոնկրետ արդյունքների վրա, միևնույն ժամանակ պետք է ընդգծել, որ սրանով մեր քաղաքացիների հանգստի իրավունքը որևէ կերպ չենք նսեմացնում, որովհետև նախ՝ օրենսդրությամբ սահմանված է 20 աշխատանքային օրվա արձակուրդ աշխատող քաղաքացիների համար, սրան գումարած՝ 12 ոչ աշխատանքային օրեր ունենք:

Այս քաղաքականությունն անցողիկ չէ, մենք պետք է կյանքի այս ռեժիմին սովորենք, որովհետև մտադիր չենք փոփոխություններ անել: Այս տարի կարծիք կար, որ գուցե նաև հաջորդ օրերը ոչ աշխատանքային հայտարարենք և այլն, բայց մեր քաղաքական որոշումը կայացրել ենք, այսպես շարժվելու ենք առաջ»,- նշեց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ այսուհետ ոչ աշխատանքային օրեր են դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը, 2-ը և 6-ը։

Մանրամասները՝ տեսանյութում: