Ֆրանսիայում կորոնավիրուսի նոր ենթատեսակ է հայտնաբերվել
Քաղաքականություն
04.01.2022 | 14:46Ֆրանսիացի գիտնականները կորոնավիրուսի ևս մեկ նոր ենթատեսակ են հայտնաբերել, գրում են ֆրանսիական ԶԼՄ-ները, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։
Նշվում է, որ վիրուսի նոր ենթատեսակի մասին տվյալներ քիչ կան։
Առաջինը անհասկանալի վիուսը հայտանբերվել է Քամերուն ճանապարհորդած քաղաքացու մոտ․ նա, ամենայն հավանականությամբ, 12 մարդու է վարակել Ֆրանսիայի հարավում։ Վարակվածների մոտ թեստը ատիպիկ մուտացիաներ է հայտնաբերել։
Ընդհանուր առմամբ՝ նոր ենթատեսակը 46 մուտացիա ունի։ Գիտնականները են բացառում, որ այս տեսակը կարող է ավելի վարակիչ լինել, քան մյուսները։ Այս պահին օմիկրոնը գերիշխում է նաև Ֆրանսիայում։