Ամերիկյան 12 ռազմանավ ուղևորվում է Սիրիա. Daily.mail

Լուրեր

03.07.2026 | 10:36
Կիևում ռուսական ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի
03.07.2026 | 10:23
Փաշինյանը Թեհրան է մեկնել ոչ թե կառավարական, այլ մասնավոր` FlyOne-ի ինքնաթիռով
03.07.2026 | 10:17
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 3-ի դրությամբ
03.07.2026 | 10:10
Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Թեհրանի կրոնական համալիր՝ հրաժեշտի արարողության համար
03.07.2026 | 10:01
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թեհրան՝ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 09:46
Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով շուրջ 3000 մարդ է տարհանվել
03.07.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.07.2026 | 09:08
ԱԱ-2026. Շվեյցարիան դուրս եկավ 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 09:07
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրան
03.07.2026 | 05:09
ԱԱ-2026. Պորտուգալիան հաղթանակ կորզեց ու կխաղա Իսպանիայի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 01:00
ԱԱ-2026. Իսպանիան վստահ հաղթեց և 1/8 եզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 00:21
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը պարտվեց Նորվեգիային
02.07.2026 | 23:29
Կալանավորվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
02.07.2026 | 23:19
ԵԱԶԲ-ն կաջակցի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական հզորությունների ընդլայնման ծրագրին
02.07.2026 | 23:02
Կառավարությունը հաստատել է ջերմատնային տնտեսությունների վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը
Բոլորը

Ամերիկյան 12 ռազմանավ ուղևորվում է Սիրիա: Սա 2003թ․-ից ի վեր ԱՄՆ-ի՝ Իրաք ներխուժումից հետո ռազմածովային ուժերի երկրորդ կուտակումն է. գրում է Daily.mail-ը:

Ռազմանավերից մեկը ծովային հսկա Harry S Truman- ավիակիրն է, որը 90 ինքնաթիռ է տեղափոխում:

Հիշեցնենք, որ Լիբանանում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Զասիպկինը հայտարարել էր, որ ԱՄՆ ագրեսիայի դեպքում Ռուսաստանն իրեն իրավունք կվերապահի ոչնչացնել Սիրիայի վրա արձակված  հրթիռներն ու կրակի  աղբյուրները: Չուշացավ ԱՄՆ արձագանքը.  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանին խորհուրդ  տվեց պատրաստվել. «Ռուսաստանը խոստանում է խոցել Սիրիայի դեմ ուղղված բոլոր հրթիռները: Պատրաստվի՛ր Ռուսաստան, քանի որ դրանք՝  նոր և «խելացի» հրթիռներ են: Դու չպետք է գազով սպանող կենդանուն (նկատի ունի Բաշար Ալ Ասադին- Factor.am) գործընկեր լինեիր, որը սպանում է սեփական ժողովրդին ու դրանից հաճույք ստանում»,- Թվիթերի իր էջում գրել էր Թրամփը: Ապա հաջորդեց Թրամփի մեկ այլ գրառում. «Ես երբեք չեմ ասել, թե երբ կլինի Սիրիայի վրա հարձակումը: Գուցե շատ շուտով, գուցեև ոչ այնքան շուտ: Ամեն դեպքում, Միացյալ Նահանգներն, իմ վարչակազմի ներքո, մեծ աշխատանք է կատարել  տարածաշրջանից ԻՊ-ին դուրս բերելու համար: Որտե՞ղ է մեր շնորհակալությունը, Ամերիկա»: