«Թուրքիան ԱՄՆ-ի համար պոտենցիալ թշնամի է». Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական

Լուրեր

29.09.2026 | 12:44
Երուսաղեմում տղամարդը փորձել է միզել հայկական եկեղեցու պատին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 12:41
Բաքուն ՄԱԿ-ի շենքում «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի» թեմայով քարոզչական միջոցառում է անցկացրել
29.09.2026 | 12:30
Վահագն Արսենյանը կրկին ուզում է համայնքապետ դառնալ․ նա ՔՊ թեկնածուն է Ջերմուկում
29.09.2026 | 12:26
Զիդանը գոհ է Ֆրանսիայի հավաքականի խաղից
29.09.2026 | 12:19
Թրամփը հերքել է տեղեկությունները, որ Իրանին պատժամիջոցների մեղմացում է առաջարկել
29.09.2026 | 12:10
ՀՀ-ից կաթնամթերքի արտահանումը 80%-ով նվազել է // Ջերմաստիճանը մինչև 9 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
29.09.2026 | 12:04
Հանքարդյունաբերողները խոստումների գեղեցիկ փաթեթով են համայնքներ գալիս, դրան չպետք է հավատալ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:55
Վեդի համայնքին կվերադարձվի 515 հա հողատարածք
29.09.2026 | 11:46
ՖԻԴԵ նորընտիր նախագահը ժամանել է Հայաստանը
29.09.2026 | 11:40
Կին ակտիվիստներ ունենք, որոնք դատավարական պրոցեսների մեջ են, որովհետև եղել են համարձակ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:33
Զելենսկին հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է շուրջ 10,000 զինվորականի ուղարկել Ռուսաստան
29.09.2026 | 11:23
Կոնջորյանը և Կարապետյանը ԵԽԽՎ զեկույցը մեջբերում են ընտրողաբար
29.09.2026 | 11:15
Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
29.09.2026 | 11:10
Պուտինը տարվա ընթացքում 4-րդ անգամ ավելացրել է բանակի թվաքանակը՝ հասցնելով 2,44 միլիոն մարդու
29.09.2026 | 11:00
Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում
Բոլորը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական, ամերիկացի վերլուծաբան, Մայքլ Ֆլինը ամերիկյան «The Washington Examiner» պարբերականում  «Թուրքիան կարող է ԱՄՆ-ի հետ պատերազմի մեջ մտնել » վերնագրով հոդված է հրապարակել. փոխանցում է ermenihaber-ը:

Ըստ հեղինակի՝ ներկայիս թուրք-ամերիկյան հարաբերությունները երբեք այնպես վատ չեն եղել, ինչպես հիմա:  Եվ արդեն մշուշոտ չէ այն կանխատեսումը, որ Թուրքիան և ԱՄՆ-ն կարող են պատերազմել միմյանց դեմ։

Այժմ աշխարհում նոր «Սառը պատերազմ» է ընթանում, սակայն տարբերությունն այն է, որ Թուրքիան այժմ ոչ թե ԱՄՆ-ի կողքին է, այլ՝ Ռուսաստանի։

Հեղինակն ամերիկյան ղեկավարության և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հարաբերությունները նմանեցրել է Իրաքի նախկին նախագահ Սադդամ Հուսեյն-ԱՄՆ հարաբերություններին։

Այս իրավիճակում Ֆլինը  Վաշինգտոնին նախ առաջարկում է Թուրքիայում գտնվող Ինջիրլիք ռազմաբազայից դուրս բերել ամերիկյան զինանձնակազմը, ինչպես նաև այնտեղ գտնվող ամերիկյան միջուկային սպառազինությունը։ Բացի դրանից առաջարկվում է խզել բոլոր տեսակի բանակցությունները՝ կապված ամերիկյան արտադրության  նոր սերնդի «F-35» ռազմական ինքնաթիռները Թուրքիա  մատակարարելու հետ։

«Թող պատմաբանները քննարկեն, թե ով է կորցրել  Թուրքիային, սակայն մի բան ակնհայտ է. Թուրքիան արդեն ոչ թե բարեկամ և դաշնակից երկիր է, այլ հակառակորդ և պոտենցիալ թշնամի է»,-գրում է Ֆլինը։