Վրաստանում omicron-ով վարակման 93 դեպք կա հաստատված

Լուրեր

08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեի խոսքով՝ երկրում հաստատվել է կորոնավիրուսային omicron շտամի 93 դեպք, գրում է Jnews.ge-ն:

Ըստ Իմնաձեի, դրանց մեծ մասի համար հաստատված է համաճարակաբանական հսկողություն և հայտնի է փոխանցման շղթան։

«Իհարկե, դա երկար չի տեւի։ Ինչպես ցույց է տալիս այլ երկրների փորձը, այն կտարածվի, հենց երկրում սկսվի ներքին փոխանցումը։ Ճանապարհը մեկն է: Կարծում եմ՝ սպասում է, որպեսզի նշենք Ամանորը, բայց ևս մեկ խորհուրդ՝ փորձենք հնարավորինս նեղ շրջապատում դիմավորել, անպայման ունենալ շնչադիմակ, որտեղ կա անծանոթ մարդկանց հանդիպելու հավանականություն։ Առաջին հերթին մենք պետք է լինենք պատվաստված, որպեսզի պաշտպանված լինենք»,- ասել է Պաատա Իմնաձեն։

Նրա խոսքով՝ երկրում կորոնավիրուսով չվարակված և չպատվաստված մարդկանց թիվը բավականին մեծ է, և եթե նրանք վարակվեն, բժշկական ոլորտի ծանրաբեռնվածությունը զգալիորեն կմեծանա։

«Պատկերացրեք, թե ինչ բեռ կլինի, եթե բոլոր նրանք, ովքեր վարակված չեն եղել կամ չեն պատվաստվել, միասին հիվանդանան, մեր երկրում խոսքը մեկ միլիոն մարդու մասին է։ Այսօր, եթե կորոնավիրուսով վարակվածների միջինը 10 տոկոսը հոսպիտալացվում է, եթե «օմիկրոնով» վարակված պացիենտի դեպքում նույնիսկ մեկ տոկոսը հոսպիտալացվի, պատկերացրեք, թե ինչ բեռ կլինի բուժհաստատությունների վրա և որքան զոհեր կլինեն»,- ասել է Պաատա Իմնաձեն։