Գեղարքունիքի ոստիկանները ապօրինի ձկնորսության դեպք են բացահայտել. հսկողությունը շարունակվում է

Լուրեր

09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
Բոլորը

Դեկտեմբերի 28-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Վարդենիսի և Մարտունու բաժինների ծառայողները Սևանա լճից սիգ տեսակի ձկան ապօրինի որսի կանխարգելման միջոցառումների շրջանակներում Արծվանիստ գյուղի «Կարմիրավազ» կոչվող տարածքից, ապօրինի ձկնորսություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Մարտունու բաժին բերման ենթարկեցին Արծվանիստ գյուղի երկու բնակչի՝ իրենց մեքենայով և մոտորանավակով հանդերձ. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Բերման ենթարկվածները մեքենայի բեռնախցիկից ներկայացրին 27 կգ ընդհանուր քաշով՝ 69 հատ սիգ և 1 իշխան տեսակի ձկներ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Հիշեցնենք, որ ձկների ձվադրման ժամանակաշրջանով պայմանավորված` մինչև հունվարի 15-ը արգելվում է Սևանա լճում զբաղվել ձկնորսությամբ։ Ոստիկանությունը, համագործակցելով մյուս պատկան մարմինների հետ, իրականացնելու է հետևողական հսկողություն։