Թուրքիայում հայերի պահած գանձերը գտնելու մոլուցքը չի մարում

Լուրեր

13.10.2026 | 14:19
Երևանում ծխախոտի բաց վաճառքի դեպք է հայտնաբերվել․ տնտեսվարողը կենթարկվի պատասխանատվության
13.10.2026 | 14:10
Հայաստանն ու Լեհաստանը քննարկել են տնտեսական դիվանագիտության ոլորտում համագործակցության ընդլայնումը
13.10.2026 | 14:00
Ադրբեջանում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի շրջանակում ավելի քան 200 մարդ է ձերբակալվել
13.10.2026 | 13:51
Ալեն Սիմոնյանն ընդունել է «Save Armenia» կազմակերպության ներկայացուցիչներին
13.10.2026 | 13:42
Լեհաստանում Starlink-ի կայանի հրկիզման գործով Գերմանիայում Թուրքիայի երկու քաղաքացիներ են ձերբակալվել
13.10.2026 | 13:34
Հաշմանդամություն ունեցող երեխաներին ուղեկցողները Երևանի հանրային տրանսպորտից կօգտվեն անվճար. նախագիծ
13.10.2026 | 13:25
Ինչո՞ւ չեք գնում Մեսրոպ Մանուկյանի կողքին կանգնեք. Հայկ Սահակյանը` «Մայր Հայաստան»-ի անդամներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 13:22
Պաղեստինի ԱԳ նախարար Վարսեն Աղաբեկյանն Ադրբեջան կայցելի
13.10.2026 | 13:16
35 մլն դրամ՝ 4 ամսում՝ Ամուլսարի հանքավայրը շահագործողից․ Գնել Սանոսյանի հայտարարագիրը
13.10.2026 | 13:05
«Ձեռնպահ ենք քվեարկել, ոչ թե դեմ»․ Արեգա Հովսեփյանը հակադարձում է Նազելի Բաղդասարյանին
13.10.2026 | 12:54
Դուք շատ թույլ ընդդիմություն եք. Արմեն Գալջյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 12:45
«Չես կարող մարդուն գցել «քացու տակ» և ասել՝ համաչափ ֆիզիկական ուժ եմ գործադրել»․ Խաժակ Թովմասյանի ձերբակալման որոշումը ոչ իրավաչափ է ճանաչվել
13.10.2026 | 12:34
Բուլղարիայի ափերի մոտ ԱԹՍ-ները հարվածել են 2 նավի, որոնցից մեկում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել
13.10.2026 | 12:21
Նախագիծն ընդունվեց. քաղաքապետի և քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան հունվարից
13.10.2026 | 12:11
Փաշինյանն Ադրբեջանի հետ համաձայնագրից է խոսել // Շինարարների փողոցում կրպակների քանդման դեմ բողոք է․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Թուրքական «Haberturk» հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Այստեղ շաբաթվա վերջն է» հաղորդման ժամանակ հեռուստադիտողներին բացատրել են, թե ինչպես պետք է գանձ որոնել: Հաղորդմանը հյուրընկալված Ուղուր Քուլաչ անունով քաղաքացին իրեն ներկայացրել է գանձախուզության մասնագետ: Նա հեռուստադիտողներին ցույց է տվել գանձ որոնելու ձևերը: Ուղուր Քուլաչը, ով հանդիսանում է «Uğur Elektronik»  (Ուղուր էլեկտրոնիկ) դետեկտորներ արտադրող ընկերության սեփականատերը, ներկայացրել է մի դետեկտոր և հեռուստադիտողներին բացատրել դրա օգտագործման եղանակները: Քուլուչը ներկայացրել է նաև ոսկի որոնելու համար նախատեսված այլ սարքավորումներ. փոխանցում է ermenihaber-ը:

Աղմկահարույց թողարկումը քննադատությունների է արժանացել սոցցանցերի թուրքական տիրույթներում: Թողարկումը քննադատող հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի հնագետների միությունը: Միության նախագահ Սոներ Աթեշօղուլլարը «Դետեկտորների կիրառումը պետք է արգելվի» վերնագրով հայտարարության մեջ նշել է, որ դետեկտորների ազատ կիրառումը անօրինական «պեղումների» պատճառ են դառնում՝ խրախուսելով գանձախուզությունը: Աթեշօղուլլարը մտահոգություն է հայտնել, որ գանձախուզության պատճառով Թուրքիայի տարածքում գտնվող պատմական ու մշակութային հուշարձաններն օրեցօր ավելի մեծ տեմպերով են ավերվելու և թալանվելու:

Վերջինս, հիշեցնելով, որ Թուրքիայի ոստիկանության գլխավոր վարչության կողմից դետեկտորների կիրառումը սահմանափակելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները որևէ արդյունք չեն տվել, կոչ է արել օրենքով արգելել նման սարքավորումների կիրառումը գանձ որոնելու նպատակով:  

«Անհապաղ պետք է արգելել դետեկտորների՝ գանձ որոնելու նպատակով օգտագործումը: Պետք չէ թույլատրել ամեն պատահածին դետեկտոր վերցնել ու անօրինական հորատումներ անել: Հակառակ դեպքում Անատոլիայի՝ հազարամյակների պատմություն ունեցող մշակութային ժառանգության մաս կազմող հուշարձանները անդառնալիորեն կավերվեն ու կոչնչանան»,- ասված է հայտարարության մեջ:

Քննադատություններին ի պատասխան՝ հայտարարությամբ է հանդես եկել սարքավորումները գովազդած կազմակերպության սեփականատերը՝ հայտարարելով, որ Թուրքիայում արգելված չէ դետեկտորներով գանձ որոնելը: Վերջինս պնդել է, որ Թուրքիայում այժմ գանձախուզությամբ զբաղվող հազարավոր մարդիկ կան:

Նշենք, որ Թուրքիայում մեծ տարածում ունի հայերի թաքցրած ոսկիները փնտրելու մոլուցքը: Երկրում գործունեություն ծավալող բազմաթիվ գանձախույզների գործունեության հետևանքով ավերվել կամ անվերադարձ քանդվել են հազարավոր հայկական պատմական ու մշակութային հուշարձաններ, պղծվել են հայկական գերեզմանոցներ: