Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնում կաշառքի բազմաթիվ դեպքեր են գրանցվել. 9 անձի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան

Լուրեր

30.03.2026 | 23:22
1 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ Ուշուի երիտասարդների աշխարհի 10-րդ առաջնությունում
30.03.2026 | 23:00
«Ադրբեջանում խոշտանգումներն ու մարդու իրավունքների խախտումները համակարգված բնույթ են կրում». ՄԱԿ-ին հայտարարություն է ներկայացվել
30.03.2026 | 22:48
Ուկրաինան ներողություն է խնդրել Ֆինլանդիայից ԱԹՍ-ների միջադեպի համար
30.03.2026 | 22:35
Հայաստանի ամերիկյան համալսարանը մարտի 31-ից կվերադառնա առկա ուսուցման ձևաչափին
30.03.2026 | 22:21
Ռուբիոն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը կբացվի «այս կամ այն ​​կերպ»
30.03.2026 | 22:08
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.03.2026 | 21:55
Արհեստական ​​բանականությունը մեզ ասում է այն, ինչ ուզում ենք լսել. գիտնականներ
30.03.2026 | 21:44
Թուրքիայում չեզոքացվել է օդային տարածք արձակված իրանական չորրորդ բալիստիկ հրթիռը
30.03.2026 | 21:35
Լիտվայի Սեյմասի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
30.03.2026 | 21:23
Բաքուն միջազգային հանրությունից «հայերի կողմից ադրբեջանցիների ցեղասպանության ճանաչում» է ակնկալում
30.03.2026 | 21:13
Հայ մարզիկները ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել Կիոկուշին կարատեի «Եվրոպայի գավաթ» մրցաշարում
30.03.2026 | 21:00
Փնտրվում է իրական Սամվել Կարապետյանը․ եթե ուզում է վարչապետ դառնալ, ինչո՞ւ չի հրաժարվում մյուս քաղաքացիություններից․ Արփի Դավոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2026 | 20:45
50 ԲԿ-ի փոխարեն՝ 14-ը․ չիրագործված խոստում՝ առողջապահության ոլորտում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2026 | 20:44
ՀՀ-ի և Նիդերլանդների ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարների շուրջ
30.03.2026 | 20:41
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդն ընդունել է Հայաստանի ներկայացրած «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը
Բոլորը

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2021 թվականի մարտի 19-ին հարուցված, այնուհետև ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գործող Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնում կատարված մի շարք կոռուպցիոն հանցագործություններ.  այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից:

«Քննությամբ հիմնավորվել է, որ Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Ա.Ա.-ն, նախնական համաձայնության գալով իր ենթակայությամբ աշխատող մի խումբ աշխատակիցների հետ, «Զբաղվածության պետական գործակալության» շահառու անձանցից մեկին «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում» ծրագրում, իսկ մյուսին՝ «Երեխայի խնամքի արձակուրդում գտնվող մայրերի՝ մինչև երեխայի երկու տարին լրանալն աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրում» ծրագրում ընդգրկելու և պետության միջոցներից դրամական օգնություն տրամադրելու համար,  2021թ. փետրվարին իր աշխատասենյակում, նրանցից պահանջել և ստացել  է՝  մի դեպքում 40․000, մյուսի դեպքում՝ 20.000 ՀՀ դրամի չափով  կաշառք՝ որպես  մասնաբաժին գումարներ փոխանցելով նույն կենտրոնի երկու աշխատակիցների:

Բացի այդ, Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում Ա. Ա.-ն «Զբաղվածության պետական գործակալության» շահառու 2 անձի «Անասնապահական» ծրագրում ընդգրկելու համար 2021 թվականի մարտի 18-ին և 19-ին իր աշխատասենյակում, նրանցից պահանջել ու ստացել  է  զգալի չափերի կաշառք, այնուհետև ստացած կաշառքից որպես մասնաբաժին գումար փոխանցել մի դեպքում իր տեղակալին, մյուս դեպքում՝ կենտրոնի գլխավոր մասնագետին։

Նաև՝ Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում Ա. Ա.-ն իր ենթակայությամբ աշխատող կենտրոնի 2 աշխատակիցների ծանոթների աշխատանքի տեղավորելու հարցում օգնելու համար, 2021թ. փետրվարի 22-ին և մարտի 15-ին իր աշխատասենյակում, ստացել է պահանջված զգալի չափերի կաշառք։

Պարզվել է նաև, որ Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնի ծրագրերի իրականացման բաժնի պետ Հ.Ս.-ն, նույն կենտրոնի գործավար-օպերատորի ազգականին «Երիտասարդների աշխատանքային պրակտիկա» ծրագրում ընդգրկելու և պետության միջոցներից դրամական օգնություն տրամադրելու համար, 2021թ. փետրվարի 22-ին իր աշխատասենյակում, գործավար-օպերատորի օժանդակությամբ նրա ազգականից քողարկված եղանակով պահանջել և ստացել  է 5.000 ՀՀ դրամ կաշառք»,- նշված է Դատախազության տարածած հաղորդագրության մեջ:

Քրեական գործով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գործող Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Ա. Ա.-ին, նրա տեղակալ Ս. Ա.-ին, կենտրոնի ծրագրերի իրականացման բաժնի պետ Հ. Ս.-ին և կենտրոնի 5 աշխատակիցների մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր կետերով: Բոլոր նշված մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Կաշառք տալու համար ևս 5 քաղաքացու մեղադրանք է առաջադրվել: Նախաքննության ընթացքում վերջիններիցս 4-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է գործուն զղջալու հիմքով:

Նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը՝ Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրենի, 7 աշխատակիցների և կաշառք տվող մեկ անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, 2021թ. դեկտեմբերի 28-ին մարզի դատախազությունից ուղարկվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու։