Ալիևի ստացած ձայների կեսից ավելին պետք է անվավեր ճանաչել. ԵԱՀԿ զեկույց

Լուրեր

29.09.2026 | 11:15
Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
29.09.2026 | 11:10
Պուտինը տարվա ընթացքում 4-րդ անգամ ավելացրել է բանակի թվաքանակը՝ հասցնելով 2,44 միլիոն մարդու
29.09.2026 | 11:00
Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում
29.09.2026 | 10:46
Հայաստանը կընդունի ԱՊՀ մարզական խաղերը
29.09.2026 | 10:38
ՌԴ-ն հարվածել է Կիևում ուսումնական հաստատության շենքի և բնակելի տների․ կան տուժածներ
29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
29.09.2026 | 09:58
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.09.2026 | 09:50
Փրկարարներն ուղղել են բեռնատարը, վերականգնել երթևեկությունը
29.09.2026 | 09:33
«Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն». ՈՒՂԻՂ
28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Բոլորը

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) ներկայացրել է ապրիլի 11-ին Ադրբեջանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների վերաբերյալ դիտորդական առաքելության զեկույցը. փոխանցում է ermenihaber-ը:

Զեկույցում արձանագրվել է, որ հարևան երկրում ընտրություններն ուղեկցվել են լուրջ խախտումներով՝ մասնավորապես քվեատուփերը նախապես լցնելով, զանգվածային կերպով քվեաթերթիկներ ավելացնելով, ընտրական կանոնակարգի անտեսմամբ և այլն: Դիտորդների գնահատմամբ, նախագահ ընտրված Ալիևի ստացած ձայների կեսից ավելին պետք է անվավեր ճանաչել:

«Ընտրություններն անցել են թեկնածուների միջև իրական մրցակցության բացակայության մթնոլորտում, ուղեկցվել են քաղաքական սահմանափակումներով, մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները խախտող իրավական կարգավորումներով»,-ասվում է զեկույցում:

Ապրիլի 11-ին Ադրբեջանի նախագահական ընտրություններում ձայների մեծամասնությամբ հաղթել է «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցության ղեկավար, գործող նախագահ Իլհամ Ալիևը՝ 86,09% ձայներով: «Միացյալ Ադրբեջանի ազգային ճակատ» կուսակցությունից առաջադրված Հուդրաթ Հասանգուլիևը հավաքել է 3,04%, ինքնառաջադրված Զահիդ Օրուջը՝ 3,07%, Դեմոկրատական կուսակցության ղեկավար Սարդար Ջալալօղլին՝ 2,97%, «Ժամանակակից Մուսավաթ»-ից Հաֆիզ Գաջիևը՝ 1,51%, «Սոցիալ-դեմոկրատական» կուսակցությունից Արազ Ալիզդեն՝ 1,4%, «Վերածննդի ազգային շարժում»-ից Ֆարաջ Գուլիևը՝ 1,18%, «Նախաձեռնողների խմբից» Ռազի Նուրուլաևը՝ 0,74% քվե:

Նշենք, որ 2009 թվականին Ադրբեջանի սահմանադրությունում կատարված փոփոխություններով՝ նույն անձը կարող է անսահամանափակ քանակով առաջադրվել նախագահի պաշտոնում: Ավելացվել է նախագահի պաշտոնավորման ժամկետը՝ 5-ից դառնալով 7 տարի: