Անվճար ուսումնական ծրագիր՝ Դիլիջանի միջազգային դպրոցում

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

«Սամսունգի ինովացիոն կամպուս» նախաձեռնության շրջանակում UWC Դիլիջանի դպրոցում 2022 թվականին կմեկնարկի «Բջջային հավելվածներ՝ անդրոիդի համար» մեկամյա ծրագիրը, որին կարող են դիմել Գյումրիի, Տավուշի և Երևանի 14-16 տարեկան երեխաները, որոնք հետաքրքրված են տեղեկատվական տեխնոլոգիաներով։ Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։

Ռուսաց լեզվի իմացությունը կարևոր է, քանի որ ծրագիրը դասավանդվելու է ռուսերենով: Ուսուցումն անվճար է:

Մանրամասներ ծրագրի վերաբերյալ

Ծրագրի տևողությունը մեկ ակադեմիական տարի է՝ 132 ակադեմիական ժամով, որից 122 ժամը դասընթաց է՝ շաբաթական 4 ժամ տևողությամբ, 8 ժամը խորհրդատվություն է անհատական նախագծերի վերաբերյալ, 2 ժամը անհատական նախագծերի ներկայացում է:

Դասերն անցկացվելու են հանգստյան օրերին, կարող են ներառել հեռավար ձևաչափով ակտիվություններ: Կկազմակերպվեն նաև բութքեմփեր:

Դասերն անցկացվելու են UWC Դիլիջանի դպրոցում՝ «Սամսունգի» ժամանակակից տեխնիկայով համալրված համակարգչային լաբորատորիայում:
Ապահովվելու է տրանսպորտ Տավուշի մարզից, Երևանից և Գյումրիից:
Ծրագիրը բաղկացած է հինգ մասից՝ «Ջավա ծրագրավորման հիմունքներ», «Օբյեկտկողմնորոշված ծրագրավորման ներածություն», «Անդրոիդ հավելվածների ծրագրավորման հիմունքներ», «Ալգորիթմները և տվյալների կառուցվածքները Ջավա լեզվում», «Բջջային հավելվածների սերվերային մասի ծրագրավորման հիմունքներ»:

Հավելյալ տեղեկություններ հասանելի են samsungcampus.uwcdilijan.am կայքում, հարցերի դեպքում կապ հաստատել +374 60 750 800 (ներքին 1104), +374 93 844 975 հեռախոսահամարներով, [email protected] կոնտակտային տվյալներով (կոնտակտային անձ՝ ծրագրի ղեկավար Վարդան Ավագյան):