Դուք ստում եք. ավագանու անդամները միմյանց են մեղադրում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2026 | 13:26
Եվրոպայի համար կարևոր է՝ թույլ չտալ Ռուսաստանի ազդեցության ուժեղացումը Հարավային Կովկասում․ Գերմանիայի ԱԳ նախարար
17.11.2026 | 13:19
Էդգար Ղազարյանը Արթուր Սարգսյանի բացակայության վերաբերյալ հարցեր ուղղեց. Ռուբինյանը չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 13:16
Գևորգ Ստեփանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.11.2026 | 13:15
Արմեն Գրիգորյանին ՔՊ-ից հեռացնելու հարց չի քննարկվում. Հասմիկ Հակոբյան
17.11.2026 | 13:07
Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում վնասվել է երկու կամուրջ
17.11.2026 | 13:04
«Բոլոր արժեքները պղծած». ԱԺ-ում հարվածում են սեղաններին Գարեգին Բ-ի աշխարհիկ անունը հնչելուց հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 12:59
Ենթադրում եմ` տիկին Հակոբյանի ելույթին եք հղում անում. խցանումները կապ չունեն շինթույլտվությունների հետ. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 12:50
Մասիս Մելքոնյանին գաղտնալսելու թույլտվությունը տվել է Ժորա Չիչոյանը
17.11.2026 | 12:42
Հայելու մեջ նայե՛ք, հասկացեք` ինչ տիպի չկաք. փոխքաղաքապետը` ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 12:36
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
17.11.2026 | 12:34
«Խորոված էիք անում, երբ ժողովրդավարության բարձր ցուցանիշ կար». ընդդիմության առաջարկը մերժվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 12:28
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով Բաշկորտոստանում հրդեհ է բռնկվել «Գազպրոմի» գործարանում
17.11.2026 | 12:18
Երևանում մեկնարկել են հայկական երկաթուղու շուրջ հայ-ռուսական քննարկումները
17.11.2026 | 12:17
Ողջունո՞ւմ եք երաժշտական դպրոցի տնօրենի պահվածքը. Արշակ Սարգսյանը` Ավինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 12:10
ԱԺ-ն ընդդիմության նախագիծն օրակարգում չընդգրկեց // Ղրիմի կամրջի մի հատված փլուզվել է․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Երևանի ավագանու նիստում քննարկվում է քաղաքապետի առաջին տեղակալի ընտրության հարցը։ Այս պաշտոնում առաջադրվել է «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Լևոն Հովհաննիսյանի թեկնածությունը։

Ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը նշեց, որ 2.5 տարի առաջ, երբ դեռ խմբակցության և քաղաքապետի հարաբերությունները փայլում էին, Լևոն Հովհաննիսյանը հավակնում էր զբաղեցնել քաղաքապետի՝ ֆինանսական գծով տեղակալի պաշտոնը։ Քանի որ խմբակցությանը ղեկավարը, քարտուղարը դեմ էին նրա առաջադրմանը, վերջինս պատրաստվում էր բոյկոտել։

Իզաբելլա Աբգարյանը Լևոն Հովհաննսյանից հետաքրքրվեց՝ արդյոք այն ժամանակ չէ՞ր մտածում, որ այդ քայլերով խզում է քաղաքապետի կապը խմբակցության և կառավարության հետ։

Լևոն Հովհաննիսյանն արձագանքեց՝ Իզաբելլա Աբգարյանը ստում է. «Գիտեք, որ մենք անձնական վատ հարաբերությունների մեջ մինչև այս վերջերս չենք եղել, չնայած այս վերջերս տարբեր կարծիքներով փաթեթավորել եք ֆրակցիայից ձեր թռնելը։ Նախ պառակտում չի եղել։ Ես այն անձնավորությունը չեմ, որ ձեր նման պաշտոնի ակնկալիք ունենամ, հետո չստանամ ու սկսեմ հակառակ բաներ խոսել։ Ձեր կողմից այս տիպի խոսակցությունները կարող եմ ինձ կոմպլիմենտ ընդունել»,-նշեց Լևոն Հովհաննիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: