Գագիկ Բեգլարյանն ու նրա ընտանիքի անդամները ներկայացել են Գլխավոր դատախազություն

Լուրեր

09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
Բոլորը

ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը և նրա ընտանիքի անդամներն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով այսօր ներկայացել են Գլխավոր դատախազություն։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրին գերատեսչությունից։ Բեգլարյաններին են ներկայացվել գործով ուսումնասիրված նյութերը։

Հիշեցնենք՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Գագիկ Բեգլարյանին, նրա կնոջը՝ Նունե Նիկոյանին, երեխաներին՝ Նատելլա և Հրանտ Բեգլարյաններին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր, ինչի հիման վրա նրանց անվամբ հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա:

Նշենք՝ դեռևս 2020-ի մարտին Ազգային անվտանգության ծառայությունը հետախուզում էր հայտարարել՝ Բեգլարյանին մեղադրելով պետությանը պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 230 միլիոն դրամ արժողությամբ անշարժ գույք հափշտակելու համար։ Խոսքը մայրաքաղաքի Կասկադի տարածքում գործող մանկապարտեզի օտարման մասին է։

Ըստ քրեական գործի՝ 13 տարի առաջ՝ 2008-ին մայրաքաղաքի Կենտրոնի թաղապետի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ Բեգլարյանը երկու մանկապարտեզներ վերամիավորելու գործընթաց է սկսել։ Ապա 2009-ին, արդեն որպես Երևանի քաղաքապետ, մի որոշում է կայացրել, որով միավորված մանկապարտեզի ավելի քան 200 քառակուսի մետր մակերեսով տարածքը դարձել է հասարակական սպասարկման տարածք։ Դրանից հետո այդ անշարժ գույքը ընդամենը շուրջ 23 միլիոն դրամով օտարվել է, իսկ 2011թ. փետրվարին 24 միլիոն դրամով գրանցվել է Բեգլարյանի հոր անվամբ, այնուհետև որպես ժառանգորդ այն գրանցվել է Գագիկ Բեգլարյանի անվամբ։ Ստացվում է՝ համայնքային գույքը օտարվել է իրական արժեքից 10 անգամ պակաս գնով: 

Բեգլարյանը Հայաստան է վերադարձել մայիսի 17-ին և կալանավորվել հենց օդանավակայում, սակայն անազատության մեջ անցկացրել 1 ընդամենը մեկ օր։ Հաջորդ օրը նրա խափանման միջոց կալանքը փոխարինվել է 50 միլիոն ՀՀ դրամ գրավով։

Ռոզա Վարդանյան