Դեկտեմբերի 29-ից կսկսվի 25.000 և 50.000 դրամ սոցիալական աջակցության գումարների վճարումը

Լուրեր

03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 19:34
Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավորն ազատ է արձակվել
03.08.2026 | 19:19
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
03.08.2026 | 19:09
Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
03.08.2026 | 18:52
Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
03.08.2026 | 18:50
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում
Բոլորը
ՀՀ կառավարությունը ս․թ․ դեկտեմբերի 23-ի նիստում հաստատել է 250.000 դրամ և 300.000 դրամ սոցիալական աջակցության ծրագրերով գումարների վճարման նոր ժամկետ՝ 2022 թվականի հունվարի 31։ Ըստ այդմ՝ 2021 թվականի դեկտեմբերի 28-ից վերսկսվելու է այն շահառուների աջակցության գումարների վճարումը, ովքեր ներառված էին վճարման ցուցակներում և ստացել են վճարման ցուցակում ներառված լինելու մասին հաղորդագրություն։ Այս մասին տեղեկացնում է Միասնական սոցիալական ծառայությունը։
Ս․թ․ դեկտեմբերի 29-ից սկսվելու է 25.000 և 50.000 դրամ սոցիալական աջակցության՝ դեկտեմբեր ամիսը ներառյալ, գումարների վճարումը։
Հիշեցնենք, որ Factor.am-ն ահազանգ էր ստացել քաղաքացիներից, որ պետությունն ուշացնում է ընտանեկան կամ սոցիալական նպաստների վճարումները։ «ՄՍԾ-ն նախ հայտնեց, որ վճարումը կլինի դեկտեմբերի 23-ից, հետո փոխեցին 27-ին՝ այսինքն այսօր, հիմա էլ ասում են, թե 28-ին կստանանք։ Պարզ չէ՝ 28-ին կլինի՞, թե՞ ոչ»,- նշում էր մեր խմբագրություն ահազանգած քաղաքացին։ Factor.am-ը խնդրի պարզաբանման համար դիմեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։ Գերատեսչության խոսնակ Զառա Մանուչարյանը նշեց, որ համակարգային որևէ խնդիր չի եղել․ «Փոքր խումբ շահառուների չի փոխանցվել, բայց վաղը՝ առավոտվանից գործընթացը կամբողջացվի»,- ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խոսնակը։